Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արտակ Շաքարյան. Հոլոքոստի գովաբանման արգելքը դեռ ոչ-ոք խոսքի ազատության սահմանափակում չի որակել

Ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի ընդունումը թուրքական դիվանագիտության կրախն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

«Սա Թուրքիայի արտաքին քաղաքական կրախն էր… իհարկե, սա դրական քայլ էր, բայց պետք է նկատի ունենալ, որ քաղաքականությունը նաև շահ է, և այս պահին Ֆրանսիայի ու Հայաստանի շահերը համընկան»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը:

Վերջինիս կարծիքով, դեպքերի նման զարգացումը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Թուրքիայի չկատարած խոստումների պատասխանն էր:

Իր հերթին թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ Ֆրանսիայի նման աշխարաքաղաքական կարևորագույն դերակատարություն ունեցող երկրի կողմից նման բանաձևի ընդունումը որակական նոր փուլ էր Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:

Արտակ Շարքարյանը համակարծիք է Ա.Հովհաննիսյանին, որ այս հարցում հայկական և ֆրասիական շահերը համընկան:

«Սա հատուկ հայկական հաղթանակ չէր: Ֆրանսիան Թուրքիայի մուտքը դեպի ԵՄ-ը խոչընդոտող հիմնական երկիրն է և այս տարվա Թուրք ֆրասիական բազմաթիվ առճակատումներից հետո Ֆրասիայում պարզապես հասունացել էր հակաթուրքական ալիքը, որը և արտահայտվեց այս օրինագծի ընդունմամբ»:

Անդրադառնալով Թուրքական կողմի այն պնդումներին, թե սույն օրինագիծը խոսքի ազատության սահմանափակում է, Արտակ Շաքարյանը, այս համատեքստում համամատության անցկացրեց հրենաների ցեղասպանության վերաբերյալ համապատասխան օրինագծի հետ:

«Հոլոքոստի վերաբերյալ նմանատիպ օրինագիծը գործում է և ոչ ոք այսօր աշխարհում չի ասում թե Հիտլերին գովաբանող և Հալոքոստի իրողությունը հրեաների վրա բարդող անձին խոսել արգելելը խոսքի ազատության սահմանափակում է»,- նշեց Արտակ Շաքարյանը:

Աղբյուր` Panorama.am

http://www.panorama.am/am/politics/2011/12/24/shakaryan-hovhannisyan/

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 3,555 other followers

%d bloggers like this: