Բա, որ ասում էի… Էրդողանի ութ կետանոց հոխորտանքները Ֆրանսիայի դեմ ունեն զուտ ներքին սպառման, իրեն որպես
հերոս ցույց տալու նպատակ։ Իրականում Անկարան այնպիսի բազում անհաշվելի թելերով է կապված գլոբալ աշխարհին, որ թիթեռնիկի էֆեկտոց դրանցից մեկի լուրջ վնասվածքը անսպասելի արդյունքների կարող է բերել։… Մի խոսքով, ըստ լուրերի Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն քննարկում է արդեն մինչև հունվարի 10-ն իր վերադարձի հարցը։
Ֆրանսիայի սենատը հունվարի 10-ից մինչև փետրվարի 22-ը նստաշրջան է ունենալու ու քննարկվելու է Հայոց Ցեղասպանությունը հերքումը քրեական պատժի ենթարկող օրինագիծը։ Ու բնականաբար, կա դեսպանի կարիքը, ով պետք է փորձի անդրկուլիսյան աշխատանքներ վարել այն կասեցնելու համար։