Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արտակ Շաքարյան. Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը

«Այս օրը ոչ միայն զոհվածների, այլև հերոսների, վերապրածների օրն է, այն մարդկանց, որոնք ստեղծեցին Հայաստանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Սխալ եմ գնահատում այն, որ ասում են թե գնդակը Թուրքիայի դաշտում է, և Թուրքիան ինչ-որ բան պիտի որոշի: Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, սակայն հարցն այն է, թե ինչ ենք մենք պատրաստ անել ճանաչումից հետո: 97 տարի է անցել, և մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ ենք ուզում այդ երկրից»,- ասաց նա՝ նշելով, որ միայն ճանաչումը բավարար չէ:

«Մենք ունենք տարածքային ամբողջականության խնդիր, ուստի գործը պատմաբաններինը չէ, այլ իրավաբաններինը: Պետք է հայ փաստաբաններն ու իրավաբանները գործի անցնեն, հաշվարկեն մեր պահանջները Թուրքիայից և թղթապանակներ ներկայացնեն դատական ատյաներ»,- նշեց թուրքագետը:

24 ապրիլի 2012 – 13:25 AMT

PanARMENIAN.Net  http://www.panarmenian.net/arm/news/104489/

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 3,116 other followers

%d bloggers like this: