Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Բարև աշխարհ, կամ մտորումներ նահապետ Հայկի ու Հայաստանի տեղադրության մասին

Բարև աշխարհ…

Այսպես է սկսվում այս համակարգի բոլոր բլոգերի ծնունդը…. Ես երկար մտածեցի` որտեղ սկսեմ գրել` Կենդանի Ամսագրում, թե այստեղ…. տեսնես, երբ Հայաստանը ծնվում էր ու ասում էր “բարև աշխարհ”, ինչ որ մեկը որոշո՞ւմ էր արդյոք, թե որտեղ ծնվի Հայաստանը` Հարավային Կովկասում, թե` օրինակ, Հեռավոր Արևելքում… Ասենք մեր Նահապետ Հայկն է մեզ բերել այստեղ, երբ վիճել էր Բելի հետ… Ճիշտ է, Բելին սպանեց, սակայն չգնաց, նրա գահը չվերցրեց, այլ խնդրեց. “Ինձ հանգիստ թողեք….մի կատաղեցրեք…այլապես կվերադառնամ”:

Hayk

Nahapet Hayk

Էլ որտեղից իմանար Նահապետ Հայկը, որ հետագայում հայերը կրկին այս ու այն կողմ հեռանալու սովորույթ կունենան, ու Հայկի ընտրած հողակտորին էլ հավան չեն լինի:… Քանի քանի անգամ ենք հեռացել մեր հողից….. Կարո՞ղ է Հայկն է մեղավոր: Չէ՞, որ առաջինն ինքը սովորեցրեց մեզ հեռանալ` նոր հող գտնելու հույսով…

Էլ որտեղի՞ց Հայկն իմանար, որ Բելի հողի վրա նավթ են գտնելու, որն աշխարհում ամենապիտանի բաներից մեկն է լինելու: Թեև, անկեղծ ասած, չէի ցանկանա ծնվել Իրաքում… Եսիմ, ինչ-որ դիսկոմֆորտ եմ զգում այդ մտքից:

Սակայն ամենակարևորն այն է, որ Հայկի մտքով անգամ չէր անցնում, որ կգան հեռավոր Սիբիրից թուրքերը` իրենց “Հայկի” ղեկավարությամբ ու այնպես կհիմնավորվեն, որ Հայկի սերունդները կուչ կգան մի բուռ հողի վրա ու երանի կկանչեն այն օրերը, երբ ունեին մի հաղթանդամ առաջնորդ, որ եռաթև նետով գետնին էր տապալել հզոր Բելին….

Հիմա էլ կողքի Բելը, ես կասեի Գյուլը, քանի քանի անգամ մեզ կոտորելով, համերաշխության ձեռք է մեկնում… կամ էլ ավելի ճիշտ բոլորին ցույց է տալիս, որ այդպես է անում… Կառաբաս-Բառաբասն էլ /որն ի դեպ ազգույթամբ թուրք է` կառաբաս նշանակում է “սև գլուխ”/ տիկնիկներին աշխատանք էր տալիս, օգնում էր, սակայն իրականում իր ցանցն էր գցում ու տրաֆիկինգով էր զբաղված…

Եզրափակեմ. Քանի դեռ մենք տիկնիկ ենք` փայտից գլխով, մեզ հա էլ առնելու են ծախեն, իսկ անպետք դառնալու ժամանակ` վառեն… Ճիշտ է մենք կրկին Փյունիկի նման կվերակենդանանք մոխրից, բայց ո՞ւմ է պետք, եթե անցյալից փորձ չենք քաղում ու նույն փայտն ենք մնում…

3 comments on “Բարև աշխարհ, կամ մտորումներ նահապետ Հայկի ու Հայաստանի տեղադրության մասին

  1. Mr WordPress
    Հոկտեմբերի 30, 2009

    Hi, this is a comment.
    To delete a comment, just log in, and view the posts’ comments, there you will have the option to edit or delete them.

  2. iReporter
    Հոկտեմբերի 30, 2009

    հաջող համեմատություններ են… ինչ անես, մեկա մենք մնալու ենք օտարամոլ ու անտարբեր` մեր ունեցածի նկատմամբ…

  3. ustahrant
    Նոյեմբերի 4, 2009

    Փաստորեն համարյա միաժամանակ ենք սկսել էստեղ բլոգ վարել, Արտակ ջան: Շնորհավոր:🙂

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: