Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Պատային իրավիճակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում

CNN TurkCNN_Turk

Առաջին հայացքից թվում է, թե Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունների հարցում Թուրքիան դիվանագիտական հաջողության է հասել: Բայց մի՞թե իրականում դա այդպես է:

Գործընթացում վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Թուրքիայի առջև որոշ որոգայթներ և վտանգներ կան:

Ինչպես հայտարարեց արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այդ համաձայնագրով հայերը համաձայնեցին ուսումնասիրել պատմական արխիվները և  հրաժարվել պատմությունը միակողմանիորեն մեկնաբանելուց: Իսկ այդ արձանագրությունների միջոցով ձեռք բերված երկրորդ հաջողությունն այն, որ ճանաչվում են Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու սահմանները, ինչի շնորհիվ հնարավոր է լինում խուսափել հայերի կողմից ներկայացվելիք  տարածքային պահանջներից: Եվ երրորդ հաջողությունն այն է, որ այդ համաձայնագրով հնարավոր է դառնում իրականացնել Ղարաբաղի տարածքները վերադարձնելու համար ջանք գործադրելու մասին Ադրբեջանին տրված խոստումը:

Դավութօղլուի ուռճացված հայտարարությունները…

Անցած շաբաթ արձանագրությունները վավերացման համար խորհրդարան ներկայացնելիս ելույթով հանդես գալուց անմիջապես հետո Դավութօղլուի առաջին գործը եղավ այն, որ նա գնաց Ադրբեջանի սիրտը շահելու: Այնտեղ զգալով Թուրքիայի հանդեպ առկա գրգռվածությունը` որոշ համարձակ հայտարարություններ արեց. ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը Թուրքիայի տարածքային ամբողջականության պես սուրբ է և մեր տեսանկյունից ռազմավարական առաջնահերթություն: Ինչ ուզում է` լինի, անգամ եթե երկինքն էլ փուլ գա, Թուրքիայի դիրքորոշումը անփոփոխ կմնա Ադրբեջանի կողքին լինելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ադրբեջանական տարածքների օկուպացման հարցում՚:

Սակայն Դավութօղլուի այդ ուռճացված հայտարարություններն ի զորու չեղան լիցքաթափելու Ադրբեջանի գրգռվածությունը: Ազերիները փակեցին Թուրքիայի ֆինանսավորմամբ գործող մզկիթները, իջեցրին թուրքական դրոշները Բաքվում գտնվող թուրք շեհիդների պուրակում, սպառնացին բարձրացնել Թուրքիային մատակարարվող գազի գինը:

Եվ այն ժամանակ, երբ Դավութօղլուն ամբողջությամբ զբաղված էր այդ հարցերով, Վաշինգտոնից ստացված լուրերը խառնեցին Անկարայի պլանները: Ամերիկյան Սենատ էր ներկայացվել նոր բանաձև այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Այդ անսպասելի զարգացումը ոչ միայն Թուրքիային, այլև Հայաստանին, Ռուսաստանին, Եվրամիությանն ու ԱՄՆ-ին ուղղված ուղերձ էր. հայերը չեն հրաժարվում ցեղասպանության պնդումներից:

Անկարան մեծ հիասթափություն ապրեց` հակառակ այն բանին, որ նա բոլորովին էլ հույս չուներ, որ արձանագրությունները վերջ կդնեն Հայոց ցեղասպանության պնդումներին:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյն այդ իրադարձությունը որակեց որպես ՙանհաջող զարգացում՚:

Պատասխանելով ՙԱմերիկայի ձայն՚ ռադիոկայանի հարցերին` Շենսոյը հայտարարեց հետևյալը. ՙԹուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրություններից անմիջապես հետո նման մի բան Սենատ ներկայացնելը ծայրաստիճան սխալ և անհաջող քայլ է: Հուսով եմ, որ այն հեռու չի գնա՚:

Նախաձեռնությունը հայտնվեց պատային դրության մեջ…

Վերոնշյալ զարգացումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը դրեց անելանելի վիճակի մեջ: Եթե Անկարան արձանագրությունները խորհրդարանում հապճեպորեն վավերացնի` այդ բանաձևի ընդունումը Սենատում կանխելու համար, ղարաբաղյան հակամարտության հարցում խոստումը չպահելու պատճառով մեծ սեպ կխրի իր և եղբայրական Ադրբեջանի միջև:

Մյուս կողմից, եթե Թուրքիան ձգձգի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը և ղարաբաղյան հիմնախնդրում սպասի Հայաստանի զիջումներին, դեմ-հանդիման կմնա և՛ Ներկայացուցիչների պալատի, և՛ Սենատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման ռիսկի հետ: 2010 թվականը ամերիկյան Կոնգրեսի համար ընտրությունների տարի է, և կոնգրեսականները զգայուն են ընտրողների պահանջների նկատմամբ: Ավելին, նախագահ Օբաման, առանց սպասելու ղարաբաղյան հարցում Հայաստանի զիջումներին, կարող է ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա նախքան ապրիլի 24-ը արձանագրությունները վավերացնելու հարցում:

Այս զարգացումները վկայությունն են այն բանի, որ Անկարային դժվար օրեր են սպասվում: Հայաստանը մինչև վերջ համառելու է ղարաբաղյան հիմնախնդրում զիջումների չգնալու համար: Առաջին հայացքից դիվանագիտական հաջողություն թվացող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարային նեղ օրեր են սպասվում:

Թարգմանությունը` Սիվիլիթաս հիմնադրամի

2 comments on “Պատային իրավիճակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում

  1. masis
    Նոյեմբերի 2, 2009

    barev
    yes masis en em tehranic iran
    mi weblog em esteqce hayastani yev arcaxi masin parskeren lezvov
    http://www.armenia-iran.blogfa.com

  2. Դանիել
    Նոյեմբերի 3, 2009

    Հըմ… Նյությում տեղ գտածը հիմանականում համընկնում է իմ մտքերի հետ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: