Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ինչպե՞ս մեկնաբանել թուրքական հրապարակումները

“Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը ողբերգություն է”: Նման վերտառություններով հոդվածներ այսօր կարելի է տեսնել Թուրքիայի մի շարք թերթերում: Հայկական մամուլն ու վերլուծաբաններն էլ ընտրում են հենց այս հոդվածները, որոնց վրա կենտրոնանալով` փորձում են ցույց տալ, թե որքան խելացի ու դիվանագետ ենք հայերս, որ նույնիսկ թուրքերն են դա ընդունում ու այժմ պարտվողական լաց ու կոծ են դրել…yeni cag

Իրականում սակայն պետք է հարց տալ “Ո՞վ”, “Ինչո՞ւ”: Օրինակ, ներքոհիշյալ “Յենի չաղ” /թարգմանաբար “Նոր ժամանակներ”/թերթը, որը քննադատում է հայ-թուրքական արձանագրությունները, արդյո՞ք դա անում է լուրջ վերլուծությունից հետո, թե՞ ունի իր “անձնական” պատճառները: Ու արդյո՞ք այն արտահայտում է Թուրքիայի լայն հասարակության կարծիքը:

Ամենևին, “Յենի Չաղ”-ը ծայրահեղ ազգայնական ուղղվածության թերթ է, Թուրքիայի համար ծիծաղելի քառանիշ տպաքանակով: Բացի այն փաստից, որ ծայրահեղ ազգայնական լինելով` պարտավոր է իր լսարանին համահունչ հակահայկական տրամադրություններ արտացոլի, պետք է հաշվի առնել, որ “Յենի Չաղ”-ն անում է ամեն ինչ, որպեսզի քննադատի Արդարություն ու զարգացում կուսակցության գործունեությունը, քանի որ նրանք քաղաքական հակառակորդներ են, իսկ ապագայում էլ խորհրդարանական ընտրություններ կան: Թե ԱԶԿ-ն, թե ազգայանականները պայքարում են քվեների համար, իսկ Թուրքիայում ազգայնականության աճի ընդհանուր ֆոնում հակահայկական հայտարարությաններ անելը բավականին ձեռնտու է: Ի դեպ, այստեղից էլ գալիս է Թուրքիայի իշխանությունների շիզոֆրենիան, երբ նախագահը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ջատագով է, իսկ վարչապետը Բաքվում, հեռուստատեսությամբ ու մեջլիսում մարտական հայտարարություններ է անում ղարաբաղյան համատեսքտում:

Ներկայացնում եմ մի հատված վերոհիշյալ “Յենի Չաղ” թերթից….

Նախաձեռնությունների գինը և իշխանությունները

Երկուշաբթի, 02 Նոյեմբեր 2009 | Օզջան Ենիչերի, «Ենի Չաղ» |

(….) Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը ողբերգություն է

«Հայաստանի նախաձեռնություն» անվան տակ Ցյուրիխում դրված ստորագրություններն իրենց ողջ իմաստով ողբերգություն են: Այդ ստորագրությունների միակ իրական արդյունքը սեպ խրելն է Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Այդ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնում որևէ լուրջ պարտավորություն: Իսկ Թուրքիան ստանձնել է սահմանների բացման և հարաբերությունների կարգավորման պարտավորությունը: Բացի այդ, արձանագրություններում որևէ ակնարկ չկա բռնազավթված ադրբեջանական տարածքների մասին: Հակառակ դրան` իշանություններն Ադրբեջանին և հանրությանը բազմիցս ասել են, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման,  որևէ բան չի ստորագրվելու: Իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արձանագրությունները մեկնաբանում է հետևյալ կերպ. «Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանցից բոլորովին անկախ են: Եթե այդ արձանագրությունները վավերացումից հետո չենք կարողանալու կյանքի կոչել, ապա ինչո՞ւ ստորագրեցինք: Եթե կողմերից մեկը հետաձգի արձանագրությունների վավերացումն ու դրանց կյանքի կոչելը, և եթե այդ առնչությամբ հարցեր ծագեն,   բացասական հետևանքների պատասխանատվությունը կկրի տվյալ կողմը»: Ի տարբերություն հայկական կողմի, ով լավ գիտի, թե ինչ են իր համար նշանակում արձանագրությունները, թուրքական կողմը նախաձեռնությունը դիտում է զուտ որպես նախաձեռնություն: (…..)

Թարգամանությունը` Սիվիլիտաս հիմնադրամի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: