Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Հայկական եկեղեցիների վերանորոգում. թուրքական ևս մեկ խաբկանք

Հայկական եկեղեցին Դիարբեքիրում

Հայկական եկեղեցին Դիարբեքիրում

2006թ. Թուրքիան վերանորոգեց և որպես թանգարան վերաբացեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: 1191թ. կառուցված Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին վերականգնվել է ու կօծվի նոյեմբերի 8-ին: Մալաթիայի կենտրոնում գտնվող 250-ամյա հայկական եկեղեցու վերականգնման նախաձեռնությունն ու ծախսերը ստանձնել են մզկիթների կառուցման քաղաքային վարչության ներկայացուցիչները: Դիարբեքիրում սկսվել են սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգման աշխատանքները:

Ի՞նչ է սա: Թուրքերը փոխվե՞լ են: Գիտակցել են իրենց սխալներն ու այժմ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հայերն իրենց լա՞վ զգան: Դժվար թե… Լավ, իսկ այդ դեպքում ի՞նչ շահ ունեն թուրքերը, որ եկեղեցի են վերաբացում Կեսարիայում, որը հայտնի է որպես թուրք պահպանողականության կենտրոն և որտեղ ընդամենը 3 հայ է ապրում` Աթիք Էրքույումջուն, Գառնիկ Թեքեն ու Սարգիս Թեքեն:

Ի՞նչ է դիվանագիտությունը… ըստ որոշ մասնագետների` դիմացինի աչքը թոզ փչելու, իրականում ոչ մի բան չանելով փոխարենը զիջում կորզելու արվեստ:…. Ինչ, ինչ, իսկ թուրքերը թոզ փչելու մեծ վարպետ են: Սա մենք հաճախ ենք ասում, ու հաճախ խորը նախանձով:

Անկարան այսօր ունի իր միջազգային իմիջը բարձրացնելու խնդիր, իսկ հայկական եկեղեցիները վերանորոգելուց ավելի ազնիվ, վեհ ու շնորհակալ բան չի կարող լինել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում Անկարան կգրավի՞ ավելի բարձր տեղ, կգրավի: Եվրամիության Առաջընթացի հաջորդ տարվա զեկույցում սա որպես դրական զարգացում կընդունի՞, կընդունվի: Հայատյացության մասին հենց որ խոսք գնա, անտեր եկեղեցիները վերանորոգելու փաստն ամբողջ աշխարհի աչքը կմտցնի՞, իհարկե` առանց հապաղելու: Նույնիսկ ավելացնելով, որ Հայաստանում անգամ եկեղեցիները բավական տխուր վիճակում են:

Սակայն այս պարագայում պետք է ընդունել, որ թեև գիտակցում ենք, որ մեր եկեղեցիները օգտագործում են իրենց սեփական շահերի համար ու հաճախ էլ ինքներս մեր դեմ, սակայն գոնե մեր պատմական ժառանգությունը չի արժանանում Վրաստանում գտնվողների ճակատագրին, որտեղ դրանք վրացացվում են: Ի դեպ, այս առումով Թուրքան նաև սերտորեն համագործակցում է վրացիների հետ` Արդվին-Արդահանի կողմերը հայկական եկեղեցիներ հրավիրելով վրաց ուխտավորների ու ընթացքում հայտարարելով, որ այդ եկեղեցիները ոչ թե հայկական, այլ վրացական են…

Իրապես, մենք դեռ շատ ու շատ ժամանակ պետք է առանձնացնեք, որպեսզի լիարժեք կերպով ուսումնասիրենք թուրքական քաղաքականության, թուրքական մտքի բոլոր քայլերն ու ոլորանները, սակայն ցավոք սրտի մենք դրա մասին միայն խոսում ենք, իսկ պատգամ գիտակրթական հաստատությունները կյանքից հետ են մնացել մի 20-30 տարի ու ոչ մեկի էլ պետքն էլ չի….

One comment on “Հայկական եկեղեցիների վերանորոգում. թուրքական ևս մեկ խաբկանք

  1. Դանիել
    Նոյեմբերի 6, 2009

    Էխ, Թուրքեր, Թուրքեր… 1913-ին Կ-պոլիսում հայ-թուրքական բարեկամության հուշարձան էին դրել…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: