Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրք-իսրայելական ևս մեկ անախորժություն

Համաձայն իսրայելական “Կուրսոր” օրաթերթի Թուրքիան ու Իրանը գաղտնի պայմանագիր են ստորագրել, համաձայն որի Անկարան Թեհրանին տրամադրելու է հետախուզական տեղեկատվություն տարաշածրջանում իսրայելական ուerdogan israel ամերիկյան զորքերի տեղաշարժերի վերաբերյալ: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի սկզբին էլ Անկարան հրաժարվեց իսրայելական բանակի հետ “Անատոլիական արծիվ” զորավարժություն իրականացնելուց: Արդյո՞ք Թուրքիան դադարեցնում է իր ռազմավարական հարաբերություններն Իսրայելի հետ: Ի՞նչ նպատակով:

Թուրքիան ձգտում ունի առաջնորդի դիրք գրավել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Մինչև այժմ դա հնարավոր չէր լինում, քանի որ Անկարան հայտնի էր Թել Ավիվի հետ իր ռազմավարական կապերով, ինչը բնականաբար դուր չէր գալիս իսլամական աշխարհին: Իսլամական աշխարհի առաջնորդության համար միակ ելքը Իսրայելի հետ հարաբերությունները խզելն է` գոնե ցուցադրական մակարդակով: Հետո` հոկտեմբեր ամսին, մենք իրոք ականատես եղանք այս սցենարի շարունակությանը, երբ Անկարան մեծ աղմուկով հրաժարվեց թուրք-իսրայելական համատեղ զորավարժություններից: Սակայն  փետրվարին արաբ ժողովուրդը ցնծության մեջ էր: Թուրքիայի վարչապետն ավելի խիզախ գտնվեց և ամբողջ աշխարհով մեկ մեղադրեց Իսրայելին արաբ ժողովրդի ցեղասպանության մեջ: Այդ օրերին արաբական աշխարհում ծնվող տղաներին անավանակոչում էին Էրդողան կամ Ռեջեփ, իսկ աղջիկներին` Էմինե, Էրդողանի կնոջ անունով: Էրդողանը կարծես թե խլել էր Իրանի նախագահ Ահմադինեժադից Իսրայելին մեղադրելու մենաշնորհը, ինչը Մերձավոր Արևելքում առաջնորդության լուրջ հայտ է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: