Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Դավութօղլուն կփորձի Իրանին համոզել

Համաձայն թուրքական լրատվամիջոցների Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ ուշ երեկոյան Աֆղանստանից մեկնել է Իրան: Նպատակն է համոզել Իրանին, որպեսզի պաշտոնական Թեհրանը համաձայնի թույլ հարստացված ուրանը պահեսատվորել Թուրքիայում, ինչպես դա առաջարկել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մուհամեդ էլ Բարադեյը: Նշեմ, որ Իրանն այս առաջարկը մերժել էր: Արդյոք Դավութօղլուին կհաջողի համոզել: Դժվար թե, քանի որ Իրանի ունի մի շարք պատճառներ Թուրքիային չվստահելու: Ահա դրանցից մի քանիսը:

Սպասվում է, որ Դավութօղլուն հանդիպում է ունենալու նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ու Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքքիի հետ` Թավրիզում: Ուշադրություն է գրավում այն փաստը, որ Դավութօղլուն հրավիրվել է  Իրան այն բանից հետո, երբ Մոթաքքին արդեն մերժել է ուրանը Իրանից դուրս վառելիքի վերածելու առաջարկը:

Երեկ Դավութօղլուն մասնակցել է Աֆղանստանի վերընտիր նախագահի երդման արարողությանը: Արարողությանը մասնակցած Իրանի նախագահի առաջին տեղակալ Մուհամոդ Ռըզա Ռահիմին էլ հենց հղել է Դավութօղլուին Իրան գնալու հրավերը:

Թուրքիան ձգտում ունի օգտագործել վերջին տարիներին թուրք-իրանական հարաբերությունների բարիդրացիական ընթացքը, և հատկապես թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ “վատթարացումը”:

Իրանը, սակայն, պետք է որ շատ լավ հասկանա, որ.

  1. Թուրքիան առաջինն է այն պետություններից, որ չի ուզում Իրանի հզորացումը, քանի որ տարածաշրջանում նրանք մրցակցիներ են: Անկարան Իրանի միահեծան միջուկային ապագայի թիվ մեկ հակառակորդն է:
  2. Անկարային դեռ երկար տարիներ են պետք, որպեսզի նա ապացուցի, որ թուրք-իսրայելական հարաբերություններն իրապես այլևս ռազմավարական չեն: Թուրքիան բազում անգամներ է բեմադրել նման “շոու”-ներ, ինչով անվստահություն է ներշնչում:
  3. Ուրանը Թուրքիայում պահեստավորելը նշանակում է Թեհրանի կախվածությունը Անկարայից: Իսկ Անկարան իր հերթին բազում փոխկախվածություններ ունի արտաքին աշխարհում և կարող է վերածվել Իրանի վրա ազդեցության լծակի, ինչը ամենևին էլ պետք չէ Թեհրանին:
  4. Իրանը քաջ գիտակցում է, որ թուրք-իրանական ներկայիս բարիդրացիական հարաբերությունները զուտ իսլամիստական կուսակցության ղեկավարման արդյունք են ու քեմալիստ-ազգայնականների հավանական վերադարձից հետո այս մեղրամիսը կավարտվի: Իսկ ուրանի հետ կապված Իրանի ծրագրերն ավելի հեռահար են ու երկարաժամկետ, քան որևէ կուսակցության իշխանություն:

One comment on “Դավութօղլուն կփորձի Իրանին համոզել

  1. Mher Arevelci
    Դեկտեմբերի 25, 2009

    Irany porzvats hoviv e , lav e gitakcum, vor gailin charze ashxatanki yndunel, vorpes hovvashun…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Նավարկում

%d bloggers like this: