Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքական Աքշամ օրաթերթը Ղարաբաղի ադրբեջանցի հարսների մասին

Երիտասարդ Գյուլիզարը

Եթե մի օր ձեր երկրորդ կեսը հայտարարվի “թշնամի”, ի՞նչ կանեք: Կթողնեք կգնա՞ք: Թե՞ կդիտեք ազգակիցների հեռանալը: Լեռնային Ղարաբաղի Սարուշեն գյուղում բնակվող ադրբեջանուհի Գյուլիզար Գրիգորյանը ընտրեց երկրորդ տարբերակը` մնաց հայազգի ամուսին Սլավիկի կողքին: Նա միակ ադրբեջանուհին չէ, որ մնացել է այստեղ: Կա նաև օրինակ Զինա Ռըզայի Առաքելյանը: Ծնվել է Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների “երջանիկ” համատեղ կյանքի օրերին: Սիրահարվել է մի հայի: Ամուսանցել են: Հետո, երբ պատերազմն է ծագել, նրա ամուսինը գնաել է ճակատ, իսկ ինքը աշխատել է զինվորական հիվանդանոցում… Զինան պատմում է. “Բուժում էի հայ զինվորներին, որոնց վիրավորել էին իմ ադրբեջանցի եղբայրները: Ի՞նչ ասել է ազգ: Մարդը մարդ է: Ես այնտեղ մարդկանց էի բուժում”:

Նման հուզիչ տողերից հետո հեղինակը նշում է, որ կան նաև այլ ադրբեջանուհիներ, որոնք ապրում են Ղարաբաղում ու նույնիսկ մայրաքաղաքում: Նշում է նաև, որ հայերը նրանց չեն նեղում: Սակայն հարգարժան լրագրողը “զարմանքով” ու պարսավանքով իր մտահոգությունն է հայտնում, որ Ղարաբաղը հիմնականում հայկական է ու նման դեպքերը կարելի է մատների վրա հաշվել: Ի՞նչ էր սպասում: Սպասում է, որ հայ-ադրբեջանական բախումներից հետո Արցախում ադրբեջանական հոծ համայնք լինե՞ր: Իսկ հաշվե՞լ է արդյոք, թե քանի՞ հայ է ապրում Ադրբեջանում: Թեև մեզ նույնպես հայտնի են փաստեր, երբ հայ կանայք չեն լքել իրենց ադրբեջանցի ամուսիններին ու ցայսօր ապրում են հարևան պետությունում:

Ամեն դեպքում գովելի է այն փաստը, որ թուրք լրագրողը հայ-ադրբեջանական հարաբերությունները փորձում է դիտարկել մարդկային չափման տեսանկյունից: Շարունակենք Գյուլիզարի պատմությունը:

Երբ Գյուլիզարն իմացավ, որ Թուրքիայից եկել ենք նրա մասին գրելու, վազեց ու բերեց իր նկարներից մեկը. “Ամեն ինչ կպատմեմ, սակայն նախ ուզում եմ Ձեզ տալ իմ երիտասարդ ժամանակվա նկարներից: Հրատարակեք այն Թուրքիայում, գուցե ընտանիքս տեսնի, որ կենդանի եմ, ինձանից մի լուր ունենա: Մի հատ էլ հիմա լուսանկարեք, որ տեսնեն, որ ես շատ լավ եմ”: Ղարաբաղից Ադրբեջան զանգահարել հնարավոր չէ:

Ծնվել եմ Ֆիզուլիում: Սլավիկն այն ժամանակ այդտեղի կոլխոզում էր աշխատում: Ինձ հավանեց: Ես էլ իրեն: Ինձ փախցրեց-բերեց այստեղ: Ընտանիքս եկավ ինձ տարավ տուն: ասացին, թե հայի հետ չես ամուսնանա` հարամ է: Սակայն ես կրկին փախա: Ի վերջո ընդունեցին: Ինձ ու Սլավիկին ներեցին: Կրոնս երբեք չէմ փոխել: Ըստ էության գյուղում կրոնի հանդեպ զգայուն էլ չեն: Այստեղ նույնիսկ եկեղեցի էլ չկա: Երբ պատերազմն սկսվեց, բոլոր ադրբեջանցիներն սկսեցին փախչել: Այս գյուղում հայերի հետ ամուսնացած այլ ադրբեջանուհիներ էլ կային: Բոլորը թողեցին ամուսիններին ու փախան: Սակայն ես չէի կարող Սլավիկին թողնել: Ընտանիքս գնաց` ես մնացի”:

ԿՆՈՋՍ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՀԵՏ ՉԵՄ ՓՈԽԻ

Այստեղ Սլավիկն է խոսքը վերցնում. “Այստեղ ոչ ոքի չի անհնագստացնում այն փաստը, որ կինս ադրբեջանուհի է: Ընդհակառակը, գյուղում Գյուլիզարին շատ են սիրում: Նրանից երբեք չեմ բաժանվել, ոչ մի բանի հետ նրան չեմ փոխի”:

Աքշամի թուրք լրագրողուհին

Աքշամի թուրք լրագրողուհին

Կրկին անգամ նշեմ, որ գովելի փաստ է թուրք լրագրողի նման պատմություններին անդրադառնալը, սակայն չի կարելի նաև անտեսել այն, որ ամեն մի փոքր մանրուք թուրք լրագրողը մեկնաբանում է ընդդեմ հայերի: Հայտնի փաստ է, որ հայկական տարածքներից հնարավոր չէ զանգահարել Ադրբեջան: Ընդ որում դա արգելակվում է հենց Բաքվի կողմից: Սակայն հոդվածին ազգայնական համ ու հոտ տալու համար լրագրողը մի հատուկ ենթավերնագիր է առանձնացնում <<Ադրբեջան զանգահարելն արգելված է>>: Նմանօրինակ մանր-մունր շեշտադրումները շատ են ու նյութի դրական մտքի հետ զուգահեռ բացասական ֆոն են ստեղծում, ինչը ցույց է տալիս, որ ամեն դեպքում լրագրողը կողմնակալ է ու ձգտում է ներկայացնել հնարավորինս սև կամ մուգ մոխրագույն գույներով:

26 նոյեմբեր 2009 /թարգմանված է կրճատումներով, թարգմանված մասերը գրված են շեղատառերով/

3 comments on “Թուրքական Աքշամ օրաթերթը Ղարաբաղի ադրբեջանցի հարսների մասին

  1. nanter
    Նոյեմբերի 27, 2009

    Շնորհակալություն հետաքրքիր նյութի համար:
    Վերջին պարբերությունը մեկ անգամ ևս ապացուցում է այն, որ մեր հարևան պետությունները շատ ավելի լավ են տիրապետում PR տեխնոլոգիաներին և ցանկացած նյութ կարողանում են հմուտ ձևով ներկայացնել ի շահ իրենց: Վաղուց արդեն ժամանակն է, որ մենք էլ մեր երկիրն ու մեր տեսակետները կարողանանք ճիշտ ձևով և ի նպաստ մեզ ներկայացնել համաշխարհային հանրությանը: Բլոգդ այդ ուղղությամբ տարվող արդյունավետ քայլերից է🙂

  2. turkaget
    Նոյեմբերի 27, 2009

    Շնորհակալություն ՆանԹեր ջան, բարի խոսքերի համար:

    Իրոք, մեր սիրտը շահել դյուրին է: Երբ մեր լրագրողը գնում է Թուրքիա,այնտեղ իրեն պատվում են, հյուրասիրում: Ինքը միանգամից փափկում է ու բարի հոդվածներ է գրում: Իսկ թուրք լրագրողները միշտ հիշում են, թե ինչ պատվեր ունեն և ինչպես պետք է այս կամ այն փաստը մեկնաբանել:

    Սակայն չեմ մեկնաբանի, թե որն է ճիշտ կամ սխալ: Ժամանակը ցույց կտա:

  3. Էրմենի
    Դեկտեմբերի 1, 2009

    Շնորհակալություն հետաքրքիր նյութի համար:

    Իսկապես, և՜ PR կոչեցյալը, և՜ ժուռնալիստիկան մեր մոտ ահավոր ցածր մակարդակի վրա են։ Ոնց որ թե վերջերս սկսել են ուշադրություն դարցնել դրան, բայց առայժմ ուշադրությունը սահմանափակվում է պետությունից ավելորդ գումարներ ուզելով որպեսզի պայքարեն հակառակորդների բլոգերների դեմ։ Իսկ ռեալ գործ անողները մեծ մասամբ պռոֆեսիոնալ չեն։

    Երբ որ մեր կողմից պռոֆեսիոնալ թուրքագետները, պատմաբանները և ուրիշ մասնագետները գործի անցնեն, այդ ժամանակ առաջղաղացում կլինի։ Այնպես որ ողջունում եմ Թուրքագետի ներմուտքը բլոգերի աշխարհ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: