Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Հանդիպում Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Օբամայի ու Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը պլանավորված կես ժամի փոխարեն տևեց 1 ժամ 45 րոպե: Էրդողանն էլ “արևելյան դիվանագիտության” ոգով հանդիպմանը 15 րոպե ուշացումով եկավ:

Նրանց հանդիպման օրակարգի հիմնական կետերն էին Իրանի միջուկային ծրագիրը, Թուրքիայի դերը տարածաշրջանում: Օբաման Էրդողանին իր երախտագիտությունն է հայտնել Աֆղանստանի կայունության հարցում ցուցաբերած աջակցության համար:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Օբաման ողջունել է վարչապետի խիզախ քայլերն ու խրախուսել շարունակել առաջընթացը: Նշենք, որ Էրդողանը նույնիսկ մամլո ասուլիսի ժամանակ բավականին բացեիբաց հայտարարեց, որ միանշանակորեն կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացի հետ: Նա շեշտեց, որ հարցի լուծումը Մինսկի խմբի ավելի արագ ու արդյունավետ աշխատանքից է կախված: Հիշեցնենք, որ նախքան ԱՄՆ մեկնելը վարչապետը մեկնաբանել էր, թե եթե հայ-թուրքական հարաբերություններում ԱՄՆ ճնշում է գործադրելու որևէ կողմի վրա, ապա թող դա անի Երևանի հանդեպ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: