Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Հայաստանը և Թուրքիան ուղիղ տեղեկատվական կապեր հաստատելու կարիք ունեն. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 21  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական բևեռների միջև ուղիղ և անմիջական կապեր հաստատելու կարիք կա, ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«2009թ.-ի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում և Թուրքիայում անցկացվել է երկու երկրի՝ միմյանց հանդեպ բացասական ուղղվածության աստիճանի մասին զուգահեռ հետազոտություն, և այդ հետազոտության հիմնական եզրակացությունը տարվում է դեպի այն, որ և թուրք, և հայ լրագրողները հիմնականում Հայաստանի մասին տեղեկատվություն են ստացել Ադրբեջանի ռուսալեզու կայքերից»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա:

Շաքարյանը պարզաբանեց, որ այդ նպատակների լուծմանը, ինչպես նաև հայ և թուրք ԶԼՄ-ների ներկայացուցիչների անաչառությանն է ուղղված է հատուկ նախագիծը, որն իրականացվում է «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի, Նորվեգիայի կառավարության և USAID ֆինանսական աջակցությամբ:

«Այս նախագծի շրջանակներում առաջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 13-14-ին թուրքական Բուրսա քաղաքում, որին մասնակցել են հայ և թուրք առաջատար ԶԼՄ-ների 15 ղեկավարներ ու խմբագիրներ, և այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները»,- պարզաբանեց նա:

Ընդ որում, փորձագետը հավելեց, որ հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ գոյություն ունի փոխադարձ հարցազրույցների լուրջ պակաս. թուրքական մամուլում կա հայկական կարծիքի դրսևորման պակաս, և ընդհակառակը, այդ իսկ պատճառով Բուրսայում որոշում է ընդունվել հնարավոր ամեն բան անել այդ բացը լրացնելու համար: 

Այս առնչությամբ Շաքարյանը նշեց, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-20-ը Հայաստանում է գտնվել թուրք լրագրողների մի խումբ, որոնց համար ոչ միայն կազմակերպվել են սեմինար-քննարկումներ հայ-թուրքական հարաբերությունների կամ Ղարաբաղյան հիմնահարցի ու Թուրքիայում հայ միգրանտների վիճակի մասին, այլև հատուկ հարցազրույցներ ու հանդիպումներ Հայաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ, որոնց հետ թուրք լրագրողները անմիջական հարցազրույցներ անցկացնելու հնարավորություն են ստացել:

«Բացի այդ, թուրք լրագրողները հնարավորություն են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների մասին իրենց կարծիքն արտահայտելու այստեղ՝ Հայաստանում»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ որոշ հեռուստաընկերությունների ուղիղ եթերում հարցազրույցներ են կազմակերպվել:

Որպես թուրք լրագրողների Հայաստան կատարած պատասխան այցի արդյունք՝ Շաքարյանն անվանեց այն, որ այսօրվա դրությամբ թուրքական մամուլում արդեն տպվել է շուրջ 30 հոդված, վերլուծական նյութ և Հայաստան կատարած այցից ստացած տպավորություն, և ավելացրեց, որ նման հրապարակումներ սպասվում են նաև ապագայում: 

«Հիմնականում նրանց հոդվածները լրատվական նյութեր են եղել՝ Հայաստանում ունեցած հանդիպումների մասին, և դրականն այն է, որ դրանցում չեն խեղաթյուրվել հայ պաշտոնատար անձանց խոսքերը: Այլ կերպ ասած, նրանք իսկապես անկեղծորեն փորձել են ներկայացնել հայ հասարակության կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»,- ընդգծեց նա:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

http://ar.newsarmenia.ru/arm1/20091221/42180362.html

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: