Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Աղթամար եկեղեցում պատարագ մատուցելու թույլավտությունը չի տրվի

 Վանի նահանգապետը հայտարարել էր, որ Աղթամարի հայկական եկեղեցին 2010 թ. Սեպտեմբերի 12-ին վերաբացվելու է որպես եկեղեցի` խաչով ու պատարագով: Սակայն Թուրքիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ եկեղեցին մնալու է որպես թանգարան:

Ի հեճուկս Թուրքիայի ու հայաստանի միջև հարաբերությունների ջերմացման ընթացքին` Թուրքիայի Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ Աղթամար եկեղեցում պատարագ մատուցելու ու խաչ տեղադրելու թույլատվություն չի լինելու: /Միլլիյեթ/ 10 հունվար 2010/

 Փաստորեն, այստեղ մենք տեսնում ենք Թուրքիայում առկա երկու հակադիր բևեռների բախման մի օրինակ:

 Տեղական իշխանությունները, ձեռներեցները ձգտում են վերականգնել հայկական մշակութային կոթողները տարածաշրջանում բիզնեսն ու մասնավորապես զբոսաշրջության զարգացումը խրախուսելու, կրոնական տուրիզմ հասկացությունն աշխատեցնելու համար` ի նկատի ունենալով ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ առաջին հերթին սփյուռքահայերին:

 Մյուս կողմից, պետությունը դեմ է Հայաստանի դեմ ունեցած հաղթաթղթերն անիմաստ վատնելուն` չէ որ կարելի է Աղթամարի օծումը բավականին թանկ գներով վաճառել ՀՀ-ի, ԵՄ-ի կամ օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ առաջիկա բանակցություններում ու ներկայացնել որպես շաաատ մեծ ու թանկարժեք զիջում:

2 comments on “Աղթամար եկեղեցում պատարագ մատուցելու թույլավտությունը չի տրվի

  1. vahaknk
    Հունվարի 19, 2010

    Ենթադրութիւնները շատ դիպուկ են:
    Բայց կայ ուրիշ հաշիւներ ալ, միայն Հայաստանին կամ ուրիշին վրայ ծախելու հարցը չէ, նաեւ կայ այդ «երկու հակադիր բեւեռ»ներու պայքարը իրարու դէմ: Թանգարան ըլլալէ դադրիլ կը նշանակէ այդ կառոյցին հասոյթը նախարարութիւնը ստանալու փոխարեն տեղական մարմինները ստանան, եթէ որպէս եկեղեցի ըլլայ ըսենք թէ:

    • turkaget
      Հունվարի 20, 2010

      Շնորհակալություն: Միանշանակ համաձայն եմ Ձեր կարծիքի հետ: Անշուշտ, տեղական իշխանությունները պետք է որ հետաքրքրված լինեն հասույթն իրենց վերցնելու հարցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: