Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է Ռուսաստանի շահերին. հայ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանին ձեռնտու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ակտիվ զարգացող տնտեսական համագործակցության լույսի ներքո, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Ռուսաստանը Թուրքիայի համար թիվ մեկ տնտեսական գործընկերն է դառնում էներգետիկայի և արդյունաբերության ոլորտում: Նույնիսկ հեռանկարներ կան երկու պետությունների միջև մուտքի արտոնագրի դյուրացման համար: Հայաստանի էներգետիկան և հաղորդակցությունները ևս հիմնված են ռուսական կապիտալի վրա, և Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերություններով», — «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շաքարյանը:

Նրա կարծիքով, վարչապետ Էրդողանի՝ Մոսկվա կատարած այցը նպատակաուղղված է հենց երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:

Շաքարյանը նշեց, որ չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում փոխադարձ շահագրգռվածության՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև այդ հարցում որոշ տարաձայնություններ կան, որոնք քննարկվել են Մոսկվայում:

«ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը խելամիտ չի համարում հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «մեկ կույտի վերածելը», իսկ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է Թուրքիայի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ առանց ղարաբաղյան հարցում տեղաշարժերի Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել», — նշեց Շաքարյանը:

Նա ընդգծեց, որ Էրդողանի հայտարարությունը հասցեագրված է հիմնականում Ադրբեջանին, իսկ Պուտինի հայտարարությունը՝ Հայաստանին:

«Թուրքիան ձգտում է Ադրբեջանին ցույց տալ իր համերաշխությունը, իսկ Մոսկվան ձգտում է Հայաստանին ցույց տալ, որ Ռուսաստանը հավատարիմ է իր ռազմավարական գործընկերոջը, պաշտպանում է նրա շահերը», — նշեց փորձագետը:

Նրա խոսքերով, հայամետ տրամադրվածություն ներկայացնելուն է ուղղված նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան:

«Իմ կարծիքով, Լավրովի՝ երևանյան այցը նպատակ ունի տեղեկացնել հայկական կողմին Մոսկվայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քննարկումների ընթացքի մասին և, հնարավոր է, տալ որոշ ուղղորդումներ», — ավելացրեց թուրքագետը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել, ինչից հետո փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանին:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ղարաբաղյան հարցում ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

One comment on “Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է Ռուսաստանի շահերին. հայ փորձագետ

  1. Գոհար
    Հունվարի 14, 2010

    Բավական հետաքրքիր հոդված էր: Առավելապես ուդադրությունս սևեռվեց թուրքագետ Արտակ Շաքարյանի վերլուծության վրա:Նման նյութերի կարիքը շատ է զգացվում :
    Հաջողություններ հետագա վերլուծություններում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: