Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքագետ. Էրդողանի ելույթը Մոսկվայում «բավականին ռազմաշունչ էր»

Aysor.am 14-1-2010- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը անդրադաձավ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի Մոսկվա կատարած այցին և նշեց, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը և Էրդողանի այցը Մոսկվա «գեղեցիկ կերպով» համընկել են:
Բանախոսը նշեց, որ և Ռուսաստանի վարչապետ Վ. Պուտինը, և նախագահ Մեդվեդևը շատ հստակորեն նշել են, որ «Ղարաբաղյան հակամարտության հարցը և հայ-թուրքական հարաբերությունների հանգուցալուծման խնդիրը չի կարելի բերել միասնական խնդրի մեջ և փորձել լուծել մեկ փաթեթով»:
Ինչ վերաբերում է Մոսկվայի Պետական Համալսարանում Թուրքիայի վարչապետի ելույթին, ապա Արտակ Շաքարյանն ասաց, որ ելույթը «բավականին ռազմաշունչ էր», և Էրդողանը ևս մեկ անգամ շեշտել է արցախյան հարցի և հայ-թուրքական հարցերի միասնականությունը:
Բանախոսն ընդգծեց, որ թուրքական ոչ մի ԶԼՄ-ով չի ներկայացվել Պուտինի և Մեդվեդևի հայտարարությունը արցախյան և հայ-թուրքական հարցերի տարանջատման հետ կապված, այլ Թուրքիայի առաջին ալիքով հեռարձակվել է Մոսկվայի Պետական համալսարանում Թուրքիայի վարչապետի ելույթը:
Ըստ նրա, ռուս-թուրքական տնտեսական համագործակցության զարգացման ֆոնին Երևանը «ուզած չուզած մտնում է թուրք-ռուսական համագործակցության մեջ»:
«Մոսկվային ձեռնտու է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը և հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը»,- ընդգծեց Արտակ Շաքարյանը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: