Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Նաբուկոյի համար որոշիչ տարի է

Հյուրրիեթ թերթը Wall Street Journal-ում հրապարակված մի հոդվածի հատվածներ է բերում, որը խոսում է Նաբուկո գազատարի շինարարության մասին: Համաձայն թերթի Նաբուկոն կոչված է “կոտրել Ռուսաստանի մենատիրությունը” դեպի Եվրոպա մատակարարումների հարցում: Համաձայն Նաբուկոյի գործադիր տնօրեն Ռեյնհարդ Միթչեքի 2010թ. նախագծի համար որոշիչ է լինելու:

Եթե գտնվեն ֆինանսավորման աղբյուրներ (ըստ էության բան էլ չէ` ընդամենը 7,9 մլրդ եվրո), ապա խողովակաշարի շինարարությունը կսկսվի արդեն 2011թ.: Ըստ նրա` հիմնական խնդիրը բնական գազի գնորդների ծավալների երաշխիքներն են, այդ դեպքում շատ բանկեր պատրաստ կլինեն ֆինանսավորել աշխատանքները:

Միթչեքը հայտարարել է, թե հաշվարկները ցույց են տալիս, որ առաջիկա 10 տարվա ընթացքում դեպի Եվրոպա բնական գազի արտահանումը աճելու է 1500 մլրդ խորանարդ մետրով: Այս պահին եվրոպական երկրների կողմից գազի համընդհանուր սպառումը կազմում է 500 մլրդ խորանարդ մետր: Համաձայն տնօրենի` Նաբուկոն ռուսական գազի փոխարինող չէ, պարզապես այլընտրանքային աղբյուրի առաջարկ է: Սակայն ամեն դեպքում հոդվածում` Գազպրոմի կողմից Բալթիկ ու Սև ծովերի հատակներով նոր խողովակաշարերի անցկացման ծրագրերը նկարագրվում են որպեսՆաբուկոյին մրցակցություն ստեղծելու փորձեր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: