Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Հայ-թուրքական հարաբերությունների քննարկում Գյումրիում

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների ու արձանագրությունների վերաբերյալ քննարկում Գյումրիում:  IWPR (Institute for War and Peace Reporting)-ի հայկական մասնաճյուղի կազմակերպած այս միջոցառումն էական էր նրանով, որ նման քննարկումները բավ է կենտրոնացնել միայն Երևանում, պետք է հիշել, որ կան մարդիկ ու մտավորականություն նաև այլ քաղաքներում, մասնավորապես Թուրքիային սահմանակից Գյումրին ավելի սուր է զգում ամեն վայրիվերումը:

IWPR-ի հայկական մասնաճյուղի ղեկավար Սեդա Մուրադյանի բացման խոսքից հետո, գյումրեցի լրագրող, “Ասպարեզ” ի ղեկավար Լևոն Բարսեղյանը Արաքս հյուրանոցում հավաքված Շիրակի ու Լոռվա ՀԿ դաշտի, քաղաքական կուսակցությունների ու համլսարանների ներկայացուցիչներին ներկայացրեց հիմնական զեկուցողներին` քաղաքագետ Միքայել Զոլյանին ու թուրքագետ Արտակ Շաքարյանին (ինձ): Երկուսով քառասունական րոպե օգտագործելով` ներկայացրեցինք մեր տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի, զարգացման ու ապագայի վերաբերյալ: Զեկույցը զեկոյցով, սակայն ինձ ավելի հետաքրքիր էր դրան հետևող հարց-պատասխանի տրամաբանությունը, որտեղ էական են մի քանի կետեր:

1. Ներկա կանայք ընդհանրապես ձայն չհանեցին: Ոչ մի հարց, ոչ մի մեկնաբանություն: Չի կարող պատահել, որ նրանք ասելիք կամ հարց չունենային, քանի որ հանդիպման ավարտից հետո, նրանք մոտեցան մեզ ու մի քանի րոպե զրուցեցին, սակայն պաշտոնակն մասի ընթացքում նրանք լուռ զիջեցին բոլոր իրավունքները տղամարդկանց:… Գենդերային հարցը Գյումրիում բավականին լուրջ հիմքերի վրա է դրված…

2. Ներկաներից շատ ակտիվ էին ՀԱԿ ու ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց հարցերով ավելի շատ ներկա գյումրեցիների վրա էին փորձում տպավորություն գործել: Ամեն դեպքում հարցերը բավականին ուշագրավ են: Օրինակ, ամեն կերպ բոլորը փորձում են պարզել զեկուցողի անձնական նվիրվածությունը արձանագրությունների տառին և ոգուն: “Իսկ Դուք կողմ եք արձանագրություններին????” Եվ ոչ ոքի չի բավարարում պատասխանը, որն իր մեջ պարունակում է բազմաշերտ վերլուծություն ու տարբեր դրական ու բացասական կողմերի ներկայացում: Ոչ, մերոնք հստակ ուզում են իմանալ` այո, թե` ոչ: Սա նաև ցույց է տալիս մեր մոտեցումը Ցեղասպանության ճանաչման հարցին: Մենք “չորով” ուզում ենք Թուրքիայից իմանալ` ճանաչում է Անկարան արդյոք հայերի ցեղասպանությունը: Եվ մեզ չի բավարարի Անկարայի պատասխանը այս կամ այն պարագային, և այլնի մասին, մենք պարզապես պահանջելուն ենք 2-3 տառ պարունակող բառեր` ԱՅՈ կամ ՈՉ:

3. Գյումրին չի տարբերվում հայ հասարակության ընդհանուր նկարագրից: Այստեղ նույնպես չեն պատկերացնում, թե ինչ են ի վերջո ուզում Թուրքիայից: Թեև կուսակցական գործիչները, որ ներկա էին հանդիպմանը հպարտորեն նշեցին, որ նրանք ամեն ինչ էլ գիտեն ու գիտեն թե հայ ժողովուրդը ինչ պահանջում, սակայն ամեն դեպքում մենք դա չգիտենք: Ամբողջ Արևտյան Հայաստանը, թե միայն Արարատն ու Անին, 500 մլրդ ԱՄՆ դոլար որպես արյան գին, թե մաքսային արտոնություններ, իսկ գուցե Կիլիկյան Հայաստանը: Ինչու ոչ, դե եթե տալիս են թող դա տան, համ էլ մեր օլիգարխները այնտեղ լիքը հյուրանոցներ կսարքեն, մենք էլ Նիցցային գամ գոնե Անթալիային մրցակից կլինենք:

Թեև այդպես էլ չպարզվեց, թե այդ հողին վրա ի վերջո ով է ապրելու. այսօր այնտեղ բնակվող քրդերն ու թուրքերը, թե մենք նրանց կկոտորենք ու փոխարենը Լոսում ու Բոստոնում ու Փարիզում բնակվող մեր սփյուռքահայ բաևրեկամները կթողնեն իրենց բիզնեսները, իրենց գողտրիկ անկյունները, իրենց ընկերներին ու գրադարաններն ու սրճարանները ու ամեն ինչ ու կգնան Էրզրումի կողքի գյուղում հողագործությամբ զբաղվելու կամ նոր տուն կառուցելու….

7 comments on “Հայ-թուրքական հարաբերությունների քննարկում Գյումրիում

  1. Романтический эгоист
    Փետրվարի 11, 2010

    требуем стенограмму от вашего выступления!:)

    • turkaget
      Փետրվարի 11, 2010

      кстати, Седа была с диктофоном, и очень возможно, что твое требовние будет выполнено… я попробую. Мне тоже понадобится текст наших выступлений😉

  2. Романтический эгоист
    Փետրվարի 11, 2010

    *оч надеюсь эта твоя правильная карта будет служить примером для других, неучей!

  3. Սեդա
    Փետրվարի 11, 2010

    Անպայման կուղարկեմ ձայնագրության վերծանումը, կարծում եմ մինչ այս ամսվա վերջ:

  4. Էգգար Խաչատրյան
    Փետրվարի 11, 2010

    Լիովին համաձայն եմ Արտակի գենդերային ակնարկի հետ: Սրանում ես տեսա եւս մի վառ ապացույց այն բանի, որ անգամ «քաղաքացիական հասարակությունը» ներկայացնող կանանց մոտեցումները անբավարար չափով են հաշվի առնվում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող գործընթացներում եւ, ցավոք, խնդրիրը աշխարհագրական առումով Շիրակի մարզի տարածքով միայն չի սահմանափակվում:

    Մյուս թեման, որ գրավեց իմ ուշադրությունը, որպես քննարկման մասնակից եւ հակամարտությունների տրանսֆորմացիայի ուղղությամբ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, վերաբերում է, նրան, թե որքան մեծ է Հայաստանի ներսում տարվելիք աշխատանքների անհրաժեշտությունը, որի մասին, ի դեպ, Արտակը եւ Միքայելը բազմիցս նշեցին: Կարծում եմ, մեծ աշխատանք է պահանջվում մեր հասարակության կոլեկտիվ հիշողությունների վերակառուցման (restructure) ուղղությամբ, այն է՝ տարանջատել «հայ» լինելը թուրքերին կամ ադրբեջանցիներին ատելուց, կամ ձերբազատվել կոլեկտիվ հիշողություններում գոյություն ունեցող վախերից, որոնք պարարտ հող են ստեղծում Թուրքիայի եւ թուրքերի հանդեպ ձեւավորվող նոր կարծրատիպերի եւ ատելության առաջացման համար եւ խոչընդոտում հասարակության այսօրվա իրականությանը համարժեք աշխարհայացքի ձեւավորմանը: Սա ամենեւին չի նշանակում մոռանալ սեփական պատմությունը:

  5. Mher Arevelci
    Փետրվարի 11, 2010

    Hetaqrqir e zekucoxnery tarber kartsikner ein nerkaiacnum(i nkati unem meky koxm bacelun, miusy dem), te? hamenain deps spasum enq zekuicnerin, shat hetaqrqir e…

    • turkaget
      Փետրվարի 12, 2010

      Che Mher jan, erku zekucoxnern el sahmani bacman te drakan te bacakan koxmern ein nerkayacnum.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: