Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Կգնեն, արդյոք, մեր Կոտայքն ու Կիլիկիան Թուրքիայում: Ոչ:

Թուրքիա գարեջուր ներմուծելու համար պետք է 400 տոկոս մաքս մուծել, գինի` 300 տոկոս, իսկ կաթնամթերք` 225 տոկոս: Ուստի, այս ապրանքատեսակներով թուրքական շուկան գրավելու հույսերը պետք է այսօրվանից վերանայել:

Երևանում էր Թուրքիայի տնտեսական ու քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի (TEPAV) պատվիրակությունը` ղեկավար Գյուվեն Սաքի գլխավորությամբ: Հիմնադրամն Անկարայում ամենալուրջ ու ազդեցություն ունեցող կենտրոններից մեկն է, այն հիմնականում շեշտադրում է տնտեսական վերլուծությունների վրա ու կենտրոնանում է Մերձավոր Արևելքի, այսուհետ նաև Հարավային Կովկասի վրա:

Գյուվեն Սաքը ներկայացնելով Թուրքիայի տնտեսության վիճակը, նշեց, որ եթե 1980 թվականին Թուրքիայի ՀՆԱ-ն կազմում էր 70 միլիարդ դոլար, ապա 2008-ին այդ թիվը հասել է 700 միլիարդ դոլարի: Արտահանումը 1980-ին եղել է 3 միլիարդ դոլար, իսկ 2008-ին արդեն հասել է 132 միլիարդի: Բացի այդ եթե 1980-ին արդյունաբերությունը զարգացած էր միայն արեւմտյան քաղաքներում, հիմնականում Ստամբուլում, ապա հիմա արդյունաբերական կենտրոններ են դարձել նաեւ արեւելյան քաղաքները, այդ թվում՝ Դենիզլին, Քոնյան, Անկարան և այլն: Շատ հետաքրքիր էր նաև այն փաստը, որ ամեն դեպքում երկրի արևելյան հատվածներում, այսինքն ՀՀ հետ սահմանամերձ գոտիներում գնալով աճում է գործազրկության տոկոսը:

Սաքը նշեց, որ Թուրքիան այդքան էլ լավ չի պատկերացնում Հայաստանն ու նրա տնտեսական պոտենցիալը, ինչպես նաև չգիտի, թե ՀՀ-ի հետ սահմանները վացելուց ինչ օգուտ է ունենալու: Անկեղծ ասած, մենք նույնպես պետք է նշենք, որ չգիտենք, թե Թուքրիայի հետ սահմանը բացելուց ինչ տնտեսական օգուտներ ու վնասներ նք ունենալու: ՀՅԴ ներկայացուցիչները խոսում են միայն տնտեսական վնասների մասին, իշխանամետ ուժերը խոսում են միայն օգուտների մասին, սակայն ցավոք չկա մի համապարփակ, օբյեկտիվ տնտեսագիտական վերլուծություն…. Թուրքիայի հետ հարաբերությունները մինչև հիմա մեզ մոտ միայն զգացական են, նույնիսկ տնտեսագիտության ու բիզնեսի նման ոչ էմոցիոնալ հարցերում:…

Ի դեպ, ուշադրության արժանի է Սաքի այցելությունը կազմակերպած AmCham-ի (http://amcham.am/) կողմից լույս ընծայած ամսագրի 2010թ. հունվարյան համարը, որն ամբողջությամբ նվիրված է հենց հայ-թուրքական սահամնի բացման տնտեսական ասպեկտներին: Այն մի քանի հոդվածների հավաքածու է, որոնց մեծ մասը արժանի են ընթերցման, որտեղ խոսվում է ոչ թե թուրքերի լավ կամ վատ լինելու մասին, այլ մաքսային տուրքերի, հարկային համակարգի, ներդրումային գրավչության և այլ պիտանի հարցերի մասին:

One comment on “Կգնեն, արդյոք, մեր Կոտայքն ու Կիլիկիան Թուրքիայում: Ոչ:

  1. turkaget
    Փետրվարի 13, 2010

    Վաղը գնում եմ Արարատից այն կողմ: Հուսամ ժամանակ կլինի տեղի մթնոլորտի մասին գրառումներ անելու:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: