Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքական քաղաքականությունը` կենցաղային մակարդակում

Դաս` Ստամբուլ այցելող տուրիստներին կամ թուրքերի հետ բանակցող անձանց

Այսօր Ստամբուլում տաքսի նստեցի ու մի հետաքրքիր դիպված տեղի ունեցավ: Տաքսու վարորդների ու զբոսաշրջիկերի հատուկ հարաբերություների մասին գիտենք: Գիտեի, որ կարող են կողքի փողոցը տանելու համար ամբողջ քաղաքը պտտեցնել, չգիտեմ, թե այլ երկրներում տաքսու վարորդները ինչպես են խաբում հաճախորդներին, սակայն այս մեթոդը ինձ ծանոթ չէր: Գումարը բռնեց 70 լիրա (մոտ 50 դոլար): Ուրեմն տալիս եմ երկու թղթադրամ` 50 լիրա և 20 լիրա: Վարորդը, վերցնելով փողն ու հաջողություն մաղթելով, հանկարծ հետ է վերադարձնում դրամն ու ասում է, թե “Ձեր գումարը 25 լիրա չէ, 70 պետք է լինի”: Մի պահ ապշելով իմ սխալի վրա` հասկացա, թե ինչ տեղի ունեցավ: Փաստորեն, վարորդը պատրաստի ունի մի քանի մանր թղթադրամ և պահի ընթացքում փոխում է 50-ը 5-ի, օտարազգի հաճախորդը մտածում է, որ ծանոթ չլինելով թուրքական փողերին խառնել է զրոներն ու հազար ներողություն հայտնելով շտապում “ուղղել իր սխալը”: Но не тут-то было… Վստահ ձայներանգով ասացի, որ հաստատ հիշում եմ, որ տվել եմ 50 լիրա թղթադրամ, սակայն առանց մեղադրելու խարդախության մեջ: Վարորդն զգաց, որ պնդելն իմաստ չի ունենա ու ներողություն խնդրեց, թեև պարզ էր, որ եթե ներողություն է խնդրում ուրեմն ինչ-որ բան այն չէ: Թուրքական մոտեցում ունիվերսալ է: Հայ-թուրքական հարաբերություններում էլ: Վերցնում են ՀՀ Սահմանադրական դատարանի եզրակացությունը, փորձում են ներկայացնել րպես Երևանի կողմից արած հետքայլ կամ լուրջ խախտում ու ձգտում գործընթացի ձախողումը բարդել հայերի վրա: Եթե բավականին շատ գոռգոռան, իսկ Երևանն էլ չկարողանա կողմնորոշվել, ապա միջազգային հանրությունը կհավատա, սակայն եթե հայերը վստահաբար ապացուցեն, որ Անկարան խարդախում է, ապա Էրդողանը հետ կկանգնի: Սակայն պետք է դա անել առանց բացեիբաց մեղադրելու, այլապես մեղադրանքը կընկալվի որպես պատվի հարց ու ուզած-չուզած թուրքերը կկպչեն իրենց սխալ դիրքորոշումից ու պոկ չեն գա: Ինչպես և անում են ցեղասպանության ճանաման հարցում: Նրանք որդեգրել են դիրքորոշում ու արդեն դա լքելը սխալ են համարում: Նույնը Թուրքիայում աշխատող հայ միգրանտների հարցն է: Եթե տաքսու վարորդը 50 լիրան փոխեց 5-ով, ապա Անկարան 15 հազարը դարձրել է 100 հազար ու խաղարկում է այդ քարտը: Երևանը դեռ ինքն էլ չգիտի ստույգ թիվը ու դեռևս կուլ է գնում թուրքական այս մի խաբկանքին: Դե միջազգային հանրությունն էլ, նույնիսկ եթե 100 հազարին չի հավատում, գոնե դրա կեսի մասը համարում է հավատընծա: Սակայն այստեղ էլ մեկ այլ արևելյան խաբկանք է գործում: Եղե՞լ եք երբևէ արևելյան շուկայում: Արձանիկն առաջարկում են 100 լիրայով: Դուք սակարկում եք 10-20 րոպե, հազիվ իջացնում եք 50 լիրայի, ցնծալով, որ իր գնով եք առել, քանի որ 2 անգամ իջեցրել եք գինը, մինչդեռ արձանիկի իրական գինը 10 լիրայի կողմերն է: Ի՞նչ եմ ուզում ասել… Մի երկրի հետ բանակցելու համար պետք է ոչ թե փակվել սահմանի հետևում ու հատուկենտ հանդիպումներում բառեր փոխանակել, այլ պետք է մտնել այդ երկրի, այդ հասարակության մեջ ու փորձել հասկանալ նրանց մտածելակերպը: Կենցաղում ճանաչում ես մարդուն, իսկ նրան ճանաչելուց հետո արդեն բանակցային բոլոր խաբկանքներն արդեն պարզ են ու ընթեռնելի:… Մինչ նոր գրառում, այս անգամ արդեն Անկարայից: Ստամբուլ 15.02.2010

One comment on “Թուրքական քաղաքականությունը` կենցաղային մակարդակում

  1. Karolin
    Փետրվարի 16, 2010

    Ծանոթ իրավիճակ է…
    2007-ին Ստամբուլում էի: Ճամպրուկիս մեջ ամեն ինչ կար, բացի ատամի խոզանակից:”Լավ”,- մտածեցի,”կհասնեմ,կգնեմ ԴԵՂԱՏՆԻՑ”. լսել էի, որ շատ են պատահում ձեր ասածի նման դեպքեր: Ինչևէ, մտա դեղատւն,հարցրի ամենահասարակ,տեղական արտադրության խոզանակը և մածուկը` ընդ որում ամենափոքրերը, նշեմ,որ պիտակ հասկացությունը բացակայում էր թե աըդ, և թե շատ այլ առևտուր իրականացնող վայրերում: Վերջում ինձ ասացին,որ 10 դոլար պիտի վճարեմ: Հարևան սենյակից մի տղամարդ դուրս եկավ և ապշած կանգնեց դռան մոտ: Ես ել ուրախ, թե ինչ էժան էր ամեն ինչ, չէի հասկացել,որ ոչ թե 300 դրամ եմ վճարել,այլ 3000..lol

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: