Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Մինչև ապրիլի կեսերը Թուրքիան պետք է որոշ քայլեր անի

05.03.10 15:48 Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր ասաց, որ մինչև ապրիլի կեսերը Թուրքիան պետք է որոշ քայլեր անի: «Թուրքիան միշտ աշխատում է ձգձգման քաղաքականությամբ: Միշտ հետաքրքրված է գործընթացի, ոչ թե արդյունքի մեջ»,-նշեց թուրքագետը: «Թուրքիան անկեղծորեն չի ցանկանում լիարժեք, լիիրավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, և հնարավորինս փորձում է ձգձգել գործընթացը»,-ասաց թուրքագետը: Արտակ Շաքարյանը հավելեց նաև, որ գործընթացը պետք է Թուրքիային, որպեսզի օտար ճնշումներից հնարավորինս զերծ մնա: «Թուրքիայում ազգայնակությունը բուռն աճ է ապրում, ամենայն հավանականությամբ հաջորդ կառավարությունը լինելու է կոալիցիոն ազգայնականների հետ միասին: Դա նշանակում է, որ խորհրդարանում նման օրինագծի անցկացման շանսերը հավասարվում են զրոյի»,-նշեց Արտակ Շաքարյանը: Թուրքագետն ասաց նաև, որ եթե մինչև ապրիլի կեսերը Թուրքիան չվավերացնի երկու արձանագրությունները, կամ արձանագրություններից մեկը, պետք է համաշխարհային հանրությանը ցույց տանք, որ Հայաստանը բոլոր փուլերով անցկացրել է, բայց Թուրքիայի պատճառով գործընթացը կասեցվում է: http://www.slaq.am/am/news/7393.htm

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: