Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Հիմա էլ Անգլիա՞ն: Դժվար թե…

Էրդողանն Անգլիայում է: Թուրքիայի վարչապետը հանդիպում է ունեցել Գորդոն Բրաունի հետ, քննարկվել են տարբեր հարցեր, մասնավորապես, հայկական խնդիրը: Դե մարտի 30-ին խորհրդարանում Հայոց ցեղասպանության հետ կապված երկրորդ նիստն է տեղի ունենալու ու թուրքական ուժերը նետված են այնտեղի գործընթացների վերահսկմանը: Էրդողանի համար Անգլիան կլինի “դիվանագիտական հաղթանակ”, որը կկարողանա ցույց տալ իր հասարակությանն ու հատկապես ընդդիմությանը` ի պատասխան ԱՄՆ-ում մարտի 4-ի ու Շեդիայի խորհրդարանում պարտությունների:

Թուրքիայի վարչապետը հանդիպման ընթացքում կրկին հիշել է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին` հայտարարելով, թե

նրանց թիվը 100 հազար է… Մարդը մի անգամ թիվ է ասել ու հավատարմորեն կրկնում է այն: Գուցե ապագայում ավելանա այդ թիվը, սակայն չի պակասի… Թեև Եվրասիա համագործակցություն հիմնադրամը պատվիրել է հատուկ ուսումնասիրություն, որի արդյունքներից մեկն այն է, թր ըստ հենց թուրքական պետական տվյալների 2000-2008թթ. ընթացքում Թուրքիա մուտքի վիզա ստացել ու Թուրքիայից դուրս չի եկել ընդամենը մոտ 6000 ՀՀ քաղաքացի: Եթե դրան գումարենք 90-ականների հոսքը` նույնիսկ եթե դրա կրկնակի ու եռակին, ապա ամեն դեպքում 20-25 հազարը չի գերազանցի…

Վերադառնանք Անգլիային: Կարծում եմ, որ Լոնդոնն առաջ չի գնա Հայոց ցեղասպանության հարցում: Անգլիացիներն այս հարցում շատ ավելի ուղղամիտ են: Նրանք ընդունում են Անկարայի ռազմավարական կարևորությունը, և դրանից բացի Ադրբեջանի նավթի էական նշանակությունը Բրիթիշ Փետրոլեումի համար, ուստի Հայաստանն այս համեմատություններում տանուլ է տալիս: Հիշենք նաև, որ Անգլիան մինչև այսօր Կիպրոս կղզու հարցում իր խոսքի իրավունքն ունի, ի վերջո 19-րդ դարում հայկական հարցի քննարկումներից մեկի արդյունքները չեղյալ հայատարարվեցին հենց Կիպրոսի հարցում Մեծ Բրիտանիայի ու Օսմանյան կայսրության գաղտնի պայմանավորվածության հետևանքով:

Էրդողանն էլ կրկին “կպել է” մեր սփյուռքին. “Հայաստանը պետք է ազատագրվի Սփյուռքի ազդեցոթւյունից”: Դարերով փորձված մեթոդը ուզում է կիրառել հայերի վրա` բաժանիր, ոչ տիրես… Արձանագրությունների հարցում բաժանում տեղի ունեցավ, թեև դա ոչ թե Երևան-Սփյուռք էր, այլ կողմ ու դեմ, քանի որ ՀՀ-ում էլ բաժանումներ եղան: Թեև ես դիտարկում եմ այդ ժամանակավոր գժտությունը դրական, քանի որ թույլ տվեց ևս մեկ անգամ մի քանի տեսանկյունից քննարկել բազում ցավոտ խնդիրներ…

3 comments on “Հիմա էլ Անգլիա՞ն: Դժվար թե…

  1. Романтический эгоист
    Մարտի 17, 2010

    վստահ չէ!

  2. turkaget
    Մարտի 17, 2010

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: