Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

«Թուրքիան հնարավոր է հանդես գա մեղայականով»

Վերջերս Հայաստան է ժամանել թուրք դիվանագիտական դեսպանություն: Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Նրանք այն մարդիկ են, որոնց խոսքը հասարակությունն ընդունում է և որոնց արած արտահայտությունները մեջբերում են թուրքական իշխանությունները»: Նա նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր: «Արծարծվող հարցերից մենք հասկացանք, որ Թուրքիան չի ճանաչում Հայաստանին, Հայաստանը` Թուրքիային»,- ասաց թուրքագետը` ավելացնելով, որ ապրիլ ամսին հայ-թուրքական հարաբերություններում որոշակի փոփոխություններ կկատարվեն: Նրա կարծիքով` Թուրքիան ամեն ինչ կանի գործընթացը պահելու համար: «Նրան ձեռնտու չէ արձանագրություններից դուրս գալը, սակայն եթե որոշակի քայլեր չձեռնարկի, Հայաստանը ապրիլի 12-ին կամ 13-ին կհայտարարի արձանագրությունները ետ կանչելու մասին, Նախագահ Սարգսյանն էլ մինչև ապրիլի 24-ը կհայտարարի գործընթացից դուրս գալու մասին»,- ընդգծեց Շաքարյանը: Վերջինիս կարծիքով` Թուրքիան իրեն բնորոշ ձգձգող քաղաքականությամբ հնարավոր է, որ հանդես գա մեղայականով և հավանաբար մինչև ապրիլի 24-ը կընդունի արձանագրությունների կետերից մեկը, և Հայաստանին կխնդրի սառեցնել այդ գործընթացը: http://slaq.am/am/news/9105.htm

Ի հաստատում Ա.Շաքարյանի կանխատեսման, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 12-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ: մանրամասն տես. https://turkaget.wordpress.com/2010/03/31/erdogan_us/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: