Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Էրդողանը որոշել է մեկնել ԱՄՆ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 12-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ: Կարո՟ղ էր չգնալ: Ուրեմն Օբաման հրավիրի ու ինքն էլ չգնա՟: Իհարկե, գուցե իր փոխարեն Գյուլին ուղարկեր, սակայն ամեն դեպքում Անկարան այս պահին անկյունում է ու ելքի ուղիներ է փնտրում:

ԱՄՆ-ում հայկական թիվ 252 բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետը հայտնել էր, որ ինքը չի մեկնելու ԱՄՆ` մասնակցելու ապրիլի 12-13-ը կազմակերպվելիք միջուկային անվտանգության համաժողովին, իսկ իր փոխարեն կմեկնի այլ թուրք պաշտոնյա: Թուրքական «Sky Turk»-ի փոխանցմամբ` Էրդողանը փոխել է որոշումը և կմասնակցի Բարաք Օբամայի նախաձեռնությամբ կազմակերպվող միջուկային համաժողովին: Էրդողանը Վաշինգտոն կմեկնի համաժողովից մեկ օր առաջ և իր հետ կտանի նաև Վաշինգտոնից ետ կանչած դեսպան Նամըք Թանին: Թուրքական «Internethaber»-ը իր հերթին տեղեկացնում է, որ Էրդողան-Օբամա հանդիպումը շատ կարևոր է: Քանի որ Օբամայի ապրիլի 24-ի ելույթից առաջ տեղի ունենալիք հանդիպմանը կքննարկվի նաև հայ-թուրքական արձանագրությունների հարցը:

Ընդ որում կանխատեսվում է Սարգսյան-Էրդողան-Օբամա հանդիպում, որի արդյունքում ամենայն հավանականությամբ ԱՄՆ նախագահը կստանա ևս մեկ հնարավորություն ասելու, թե ՀՀ-Թուքրաի հարաբերությունները առաջ են ընթանում, ուստի Ցեղասպանութոյւն բառն ասել դեռ պետք չէ:

2 comments on “Էրդողանը որոշել է մեկնել ԱՄՆ

  1. Ծանուցում՝ «Թուրքիան հնարավոր է հանդես գա մեղայականով» « Արարատից այն կողմ

  2. Романтический эгоист
    Մարտի 31, 2010

    մինչեւ մի քանի օր առաջ իրանց մոտ քաղաքական լուրջ որոշում կար, որ ուղարկելու էին Դավութօղլուին. բայց դե` պապան որ կանչում ա, պետք ա գնալ:)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: