Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արձանագրությունների համար անկումից առաջ ևս մեկ վերելք

ԷՐԴԱԼ ԳՅՈՒՎԵՆ 30.03.2010 ՌԱԴԻՔԱԼ

Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղորդող անուններն այն կարծիքի են, որ եթե կարգավորման գործընթացը կանգ առնի, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները նախկինից վատթար կլինեն: Պաշտոնյաներից մեկն ասաց. ”ՙԵթե Անկարան չի վավերացնում արձանագրությունները, ապա Էրդողանը թող հայտարարի “Հետաձգենք”: Սա կարող է փրկել գործընթացը: Այլապես մենք ապրիլի կեսերին դուրս կգանք գործընթացից”:

Վերջին 10 օրն անցկացրեցի` Թուրքիային նայելով դրսից, Թուրքիան քննարկելով դրսից: Մեկ Արևմուտքից, մեկ Արևելքից: Նախ Մադրիդ, ապա Երևան: Առաջինում Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացն էր առաջին պլանում, երկրորդում` Թուրքիա-Հայաստան հարաբերությունները: Ընդհանուր առմամբ երկու մայրաքաղաքներում էլ Անկարայի դիրքը այդքան էլ փայլուն չէր երևում:

Հայտնի է, որ Իսպանիան ԵՄ ռոտացիոն նախագահն է այժմ, իսկ քաղաքական մակարդակում Թուրքիայի անդամակցությանը վերաբերվում է զուսպ ու վճռական: Այս տեսանկյունից վերին աստիճանի կարևոր է, թե այս օրերին Մադրիդը Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացն ինչպես կգնահատի: Ինչ ստեմ, ակնկալիքներիցս ավելի հոռետես գնահատականների հանդիպեցի Իսպանիայի մայրաքաղաքում… Ոչ միայն գիտնականների ու լրագրողների կողմից, այլև արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների կողմից ապշեցուցիչ արտահայտություններ լսեցի…

Կոնֆերանս` ճիշտ ժամանակին

Սակայն մադրիդյան տպավորություններս կպահեմ հետագա հոդվածներիս համար, իսկ այժմ ուզում եմ աչք նետել ավելի շտապ, ավելի փխրուն թուրք-հայկական հարաբերություններին: Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ Մշակույթի համալսարանի Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնին շնորհակալ եմ` ճիշտ ժամանակին մի կոնֆերանս էր… Նպատակը` ԱՄՆ Միջազգային զարգացման

Ձախից աջ` Գ.Տեր-Գաբրիելյան, Վ.Սարգսյան, Է.Գյուվեն, Ա.Շաքարյան

Ձախից աջ` Գ.Տեր-Գաբրիելյան, Վ.Սարգսյան, Է.Գյուվեն, Ա.Շաքարյան

 գործակալության հովանավորությամբ ԳՔՄԿ-ի ու հայաստանյան գործընկեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համագործակցության արդյունքում կամզակերպված երկօրյա միջազգային կոնֆերանսին մասնակցությունն էր: Լրագրողների, գիտնականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մեկտեղ մասնակցում էին կառավարության ներկայացուցիչներ` ներառյալ հայ նախկին դիվանագետներ ու վարչապետեր. անկեղծորեն արդյունավետ մի կոնֆերանս էր:

Ավելի կարևոր էր այն, որ այցի ընթացքում հնարավորություն ունեցանք զրուցել հայկական կողմի հետ թուրք-հայկական զարգացումների մասին` հանդիպելով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ուղղութոյւն հաղորդող անձնանց, մասնավորապես արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի ու Նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանի հետ: Իհարկե, հանդիպեցինք նաև դաշնակցություն ու Ժառանգություն ընդդիմադիր կուսակցություններից պատգամավորների հետ նույնպես:

Ինչպես և պետք էր ենթադրել, մեր զրույցների հիմնական թեման ‘արձանագրությունների գործընթացն էր’… Թեև գործընացը զգայուն է, սակայն “Chatham House” օրենքի ազդեցության տակ պաշտոնյաները վերին աստիճանի բաց էին ու ուշադրություն էր գրավում այն, որ խոսում էին առանց խոսքերը կոծկելու: Կարելի է այսպես ասել` Հայաստանի համար դանակը ոսկորին է հասել… Գիտեք, որ Թուրքիայի ու Հայաստանի կառավարությունները երկարատև քննարկումից հետո 2009թ. ապրիլին երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ համաձայնության հասան: Կողմերը 2009թ. հոկտեմբերին համաձայնությունը հստակեցնող երկու արձանագրությունների տակ ստորագրություն դրեցին: Համաձայն արձանագրությունների դիվանագիտական հարաբերությունները պետք է վերականգնվեին, սահամանը` վերաբացվեր: Մոտ 20 տարի դադարից հետո… բացի այդ, երկկողմանի հարաբերությունների ամենազգայուն կողմն էլ` ‘ՙպատմական չափումը’ քննարկելու համար հանձնաժողով էր ստեղծվելու:

Այդքան ջանքերը զո՟ւր էին

Սակայն, Շվեյցարիայում ստորագրության արարողությունից շատ չանցած տարածաշրջանում ու աշխարհում սկսված լավատես քամին կրտվեց: Որովհետեև Թուրքիան, դեռ թանաքը չչորացած արդեն հայտարարեց, որ արձանագրությունները վավերացնելու համար առաջ է քաշում ՙՂարաբաղյան պայմանը՚… Այսի՟նքն: Այսինքն Թուրքիան ամբողջ աշխարհին հայտարարեց, որ չի վավերացնի արձանագրությունները քանի դեռ քայլ չարվի ադրբեջանական հողերում հայկական օկուպացիան դադարեցնելու ուղղությամբ: Հայաստանն էլ, պնդելով, որ նման կապ չի կարող ապահովել, վավերացման գործընթացում դադար տվեց:

Լավ, ի՟նչ կլինի: տասնյակ տարիների դիվանագիտական ջանքն ու քաղաքական խիզախությունը, հարավային Կովկասին ճակատագիրը փոխելու ունակ ռազմավարական տեսլականը պատմության աղբա՟րկղն է նետվելու: Այլ կերպ ասած, արձանագրությունները ՙկոմայից՚ հանելու հույս կա՟: Կարելի՟ է գործընթացին կյանք տալ: Եթե չկարողանանք կանխել արձանագրությունների մահը, դա ի՟նչ հետևանքներ կունենա:

Հայաստանի արտաքին քաղաքականությանը ուղղություն տվողներից մեկի հետ մեր զրույցում այս հարցերին պատասխաններ փնտրեցինք: Իմ լսած ամենացնցող նախադասությունը հետևյալն է. ՙԵթե Թուրքիան մինևչ ապրիլի կեսը արձանագրությունները չվավերացնի, ապա հայաստանը կհայտարարի, որ դուրս է գալիս գործընթացից՚: Այո, գիտեինք, որ Հայաստանի կառավարությունը արձանագրություններից դուրս գալու համար խորհրդարանում անցկացրել է նման իրավունքը նախագահին տալու վերաբերյալ օրինագիծը: Սակայն առաջին անգամ հայ պաշտոնյան ամսաթիվ ասելով ու հստակ վճռականությամբ նման բան էր ասում: Ավելին, այդ պաշտոնյան հենց սկզբից այս գործընթացում իր դերն է ունեցել ու արձանագրությունների նախատեսած կարգավորման գործընթացի նվիրյալ աջակիցներից է: Ավելին, նա նշում էր, որ գիտակցում է, որ արձանագրությունների մահվան դեպքում թուրք-հայկական հարաբերությունները նահանջ են ունենալու նախաարձանագրային փուլից շատ ավելի վատթար վիճակի: ՙՈրովհետև մեր միջև առկա բոլոր խնդիրներն ու անհամաձայնությունները կազդվեն անվստահությամբ: Ավելի ճիշտ` անվստահությունն ավելի կխորանա՚:

Պատճառներ

Լավ, իսկ ինչո՟ւ Հայաստանը հետ կքաշվի ու ինչո՟ւ ապրիլի կեսին: պատճառներն իրար հետ կապված են:

Նախ, Երևանը հավատացած է, որ արձանագրություններում մատնանշված ՙողջամիտ՚ ժամկետը ավարտվում է: Եվ ապրիլի սկիզբը համարվում է վերջնաժամկետ:

Ապա, հայ առաջնորդները կարծում են, որ Անկարայի կողմից խաբվել են, նույնիսկ ՙհիմարի տեղ են դրվել՚ ու, հաշվի առնելով նաև հասարակական կարծիքը, այլևս չեն հանդուրժում նման զգացումը: Այս մտքի հիմքում բանակցութոյւնների ընթացքում չհիշատակված, արձանագրություններում էլ բացակայող ՙղարաբաղյան պայմանի՚ առաջ քաշումն է:

Երրորդ, արձանագրութոյւնների առաջին հենց օրվանից կուրծք ծեծած, ընդդմիության ու սփյուռքի քննադատությունների դեմ դիմադրությունը թուլանում է, հատկապես Սարգսյանի վարչակարգի վար կրակներ է նետում ՙդեմ՚ ճակատը, որը պնդում է, թե հիմնվելիք պատմության հանձնաժողովը քննարկելու է ՙցեղասպանության՚ խնդիրը, որն ըստ իրեն անքննելի իրականություն է, և Թուրիայի խոսքի իրավունք է տալու տարածաշրջանային խնդիրներում (իմա Ղարաբաղում): Պաշտոնյաները, որ հիշեցնում են, որ այս պատճառով կոալիցիոն մեկ գործընկեր գնաց ընդդիմություն, նշում են, որ Սարգսյանը չի պատրաստվում արձանագրությունների պատճառով սպառել իր քաղաքական կապիտալը:

Չորրորդ, Թուրքիայի նման դիրքորոշումը ՙտանում է նրան, որ ղարաբաղյան հարցում Ադրբեջանն ավելի խիստ դիրքորոշում է վերցնում: Այս կապակցությամբ մասնավորապես Բաքվից վերջին ժամանակներս ավելի շատ են հայտարարում պատերազմի մասին՚:

Եվ հինգերորդ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ՙցեղասպանության՚ հիշատակման ավանդական ապրիլի 24-ի հայտարարությունից առաջ` ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում սպասվում է Սարգսյան-Օբամա հանդիպում: Հասկացվում է, որ Սարգսյանը սեղանին է դնելու ՙարձանագրությունից դուրս գալու՚ հաղթաթուղթը, իսկ ըստ փոխարենը ստացածի չափի` Երևան վերադառնալիս էլ կհայտարարի իր ՙվերջնական որոշումը՚:

Հույս կա՟: Ըստ Հայաստանի` Թուրքիան ի±նչ կարող է անել արձանագրությունները փրկելու համար: հայ պաշտոնյաները կարծում են, որ ժամաանկը աշխատում է արձանագրությունների դեմ: Հավանականություն չկա, որ Թուրքիայի կառավարությունը իրեն ՙղարաբաղյան գործընթացին՚ այքան կապելուց հետ կսեղմի վավերացման կոճակը: Մի կետ էլ. Հայսատանի Սահմանադրական դատարանի` արձանագրությունների վերաբերյալ որոշման Անկարայում բարձրացված աղմուկը մեկնաբանվում է որպես Թուրքիայի դժկամություն կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հայ պաշտոնյաները ընդգծում են, որ ի վերջո դատարանը գտել է, որ արձանագրությունները համապատասխանում են սահմանադրությանը, ավելին` որոշումը միաձայն է ընդունվել: Ասում են, թե ՙԱնկարան եզան տակ հորթ է փնտրում՚:

 Միջանկյալ լուծման առաջարկ

Լավ, իսկ միջանկյալ լուծում կարելի՟ է գտնել: Ահա, այս պահին մի հայ պաշտոնյա այս առաջարկն արեց. ՙՎարչապետ Թայիփ Էրդողանը թող հայտարարի, որ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների կողմից նախատեսված կարգավորման գործընթացին: Ու թող ասի, թե ՙԱյս պահի ներկա պայմանների պատճառով, ամբողջապես ներքաղաքական աղբյուրների պատճառով, չենք կարողանում արձանագրությունները վավերացնել ու գործարկել: Այդ պատճառով եկեք հետաձգենք այս գործընթացը՚:

Հարցերցի, թե արդյո՟ք նման հայտարարությունը բավարար կլինի Երևանի համար: ՙԳոնե կկարողանանք նստենք ու զրուցենք սրա մասին: Ելք կգտնվի՚, — ասաց: Դրանից հետո ավելացրեց` ՙԻհարկե, պետք է նաև, որ Էրդողանը հենց հաջորդ օրը հակառակ ուղղությամբ հայտարարությամբ հանդես չգա՚:

Ռուսական անեկդոտի նման

Հասկացվում է, որ Երևանը սպասում է Անկարայից քաղքականություն` կենտրոնացած ոչ թե գործընթացի վրա, այլ արդյունքի: Անկարայի ներկա դիրքորոշումը բնութագրելու համար մի ռուսական անեկդոտ են պատմում: <<Մեկը հարցնում է. “Քանի որ այսքան երեխա ունես, ուրեմն երեխաներ շա՟տ ես սիրում”: ”Ոչ”, — պատասխանում է զրուցակիցը, “ես միայն գործընթացն եմ սիրում”:

http://www.radikal.com.tr/Radikal.aspx?aType=RadikalYazarYazisi&Date=30.03.2010&ArticleID=988575

One comment on “Արձանագրությունների համար անկումից առաջ ևս մեկ վերելք

  1. Ծանուցում՝ Էրդողանի հատուկ բանագնացը Հայաստանում է « Արարատից այն կողմ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: