Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Էրդողանի հատուկ բանագնացը Հայաստանում է

Հայաստանում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Նրան ընդունելու են նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ամենայն հավանականությամբ նա իր հայ գործընկերների հետ քննարկելու է ապրիլի 12-13-ը ԱՄՆ-ում կայանալիք Սարգսյան-Էրդողան հանդիպման բովանդակությունն ու հնարավոր համատեղ հայտարարության տեքստը: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 10-ին արձանագրությունների ստորագրումից ի վեր նա Հայաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Ուզում եմ հիշեցնել, որ մարտի վերջին Հայաստանում էր թուրք բարձրաստիճան մի պատվիրակություն, որ Հայաստան էր ժամանել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Այցի ընթցաքում հանդիպմանը մասնակից հայ պաշտոնատար անձնացից մեկը հստակորեն արտահայտել է այն միտքը, որ եթե Թուրքիան մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում որևէ քայլ չանի դեպի առաջընթաց կամ գոն չհայտարարի, որ ներքին խնդիրների պատճառով խնդրում է մի փոքր հետաձգել արձանագրությունների վավերացման հետ կապված գործընթացը, ապա հայկական կողմը հետ կքաշի իր ստորագրություններն արձանագրություններից:

Նշեմ նաև, որ Սինիրլիօղլուն շաբաթվա սկզբին ԱՄՆ-ում էր` ամենայն հավանականությամբ ճշտելու Վաշինգտոնի դիրքորոշումը: Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարի` Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական դեսպան Սինիրլիօղլուն 2009թ. հուլիսին նշանակվել է ԱԳՆ փոխնախարար: Սինիրլիօղլուն եղել է դեսպան Իսրայելում, որտեղ ակտիվ ներգրավված է եղել իսրայելասիրիական բանակցություններում` որպես միջնորդ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: