Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

«ԱԼԻԵՎԸ «ՎԱԶԵԼՈՎ» ԿԱՄ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, «ԳԱՍՊԱՐԱԼՈՂ ՏԱԼՈՎ» ԿԳՆԱ ՎԱՇԻՆԳՏՈՆ» ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆ (թուրքագետ)

 -Պարոն Շաքարյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքականի շուրջ տեղի ունեցած ամերիկյան վերջին շրջափուլը:

-Էրդողան-Սարգսյան, Էրդողան-Օբամա, Օբամա-Սարգսյան հանդիպումներն ամերիկյան վարչախմբի ցանկությունն էին, որ Օբաման ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չարտասանելու պատրվակ ունենա, որովհետև հոկտեմբերի 13-ից` Բուրսայի ֆուտբոլային հանդիպումից հետո մոտ կես տարի հայ-թուրքական որևէ հանդիպում, բանակցություն տեղի չէր ունեցել` Թուրքիայի դժկամության պատճառով:

-Հիմա` կարտասանի՞ Օբաման այդ բառը, թե՞ ոչ:

-Չի արտասանի, հերթական անգամ կբավարարվի «Մեծ եղեռն» տերմինով:

-Ինչո՞ւ եք այդպես կարծում:

-Պետդեպի ներկայացուցիչ Քրոուլին այդ հանդիպումներից հետո հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունները ճգնաժամային փուլում են, իսկ այդ փուլում չի կարելի կտրուկ քայլեր ձեռնարկել: Ենթադրվում է, որ նա ապրիլի 24-ին «ցեղասպանություն» արտաբերելու քայլը նկատի ուներ:

-Եվ ոչ Կոնգրեսի լիագումար նի՞ստը:

-Նաև լիագումար նիստը:

-Վերջին հաշվով` ի՞նչ արդյունքներ գրանցեցին այդ հանդիպումները:

-Արդյունքներ չգրանցվեցին, որովհետև հանդիպումների նպատակը որևէ արդյունքի հասնելը չէր, այլ ինքնին բուն հանդիպումն էր: Սերժ Սարգսյանի և Էրդողանի հետ հանդիպումից հետո հնչած ելույթները չնայած պաշտոնական չէին, սակայն թույլ էին տալիս եզրակացնելու, որ կողմերն ավելի են ներփակվել իրենց դիրքորոշումների մեջ և որևէ ընդհանուր հայտարարի չեն եկել:

-Կգնա՞ Ալիևը Վաշինգտոն, և ինչո՞ւ:

-Ալիևը «վազելով» կամ, այսպես ասած, «գասպարալող տալով» կգնա Վաշինգտոն: Իսկ եթե ավելի լուրջ, ապա, այո՛, Իլհամ Ալիևը շատ էր նեղվել, որ իրեն չեն հրավիրել Վաշինգտոն: Թերևս տեղյակ եք` Ալիևը զանգել էր Օմանում գտնվող Գյուլին և բողոքել այդ առիթով: Իսկ Դավութօղլուն հատուկ լոբբինգ էր արել Վաշինգտոնում Ալիևի օգտին, որ վերջինիս Վաշինգտոն հրավիրեն մինչև ապրիլի 24-ը:

-Հասկացանք: Հասկացանք նաև, թե Օբաման ինչ շահեց այս ամենից, Թուրքիան` ինչ, իսկ Հայաստա՞նը:

-Հայաստանն այնքան էլ շատ բան չշահեց: Պարզապես, Էրդողանը միջազգային հանրությանն ասաց, որ գործընթացը ձգձգվում է Թուրքիայի մեղքով, քանի որ քաղաքական մթնոլորտը Թուրքիայի Մեջլիսում դեռ հասունացած չէ, և Էրդողանի խնդրանքով, կարծես, արձանագրությունների վավերացումը հետաձգվել է մի քանի ամսով:

-Նոր «ողջամիտ» ժամկե՞տ «նշանակվեց»:

-Ոչ, հին ողջամիտ ժամկետը հետաձգվեց: Այն է` մինչև թուրքական քաղաքական մթնոլորտի հասունացում: ՈՒ սա երևի պաշտոնական Երևանի միակ կարևոր ձեռքբերումն է. Երևանը կարող է ասել, որ գործընթացը Թուրքիայի մեղքով է ձգձգվում: Սակայն, ինչպես 2009-ի ժամանակագրությունն է ցույց տալիս, ապրիլի 23-ի «ճանապարհային քարտեզի» մեկշաբաթյա ոգևորությունից հետո 4 ամիս չկար որևէ գործընթաց: Երբ պետք է Սերժ Սարգսյանը գնար Բուրսա, կրկին թուրքերը ակտիվացան, սկսվեցին քննարկումներ, բանակցություններ, երբ Սերժ Սարգսյանը մեկնեց և վերադարձավ Բուրսայից, կրկին գործընթացը սառեց: Հիմա` մինչև ապրիլի 24-ը, բուռն հարաբերություններ, զարգացումներ կլինեն, հետո դրանց այժմեականությունն էլի կմոռացվի: ՈՒստի, թույլ տալ ապրիլի 24-ի հոգեբանական անջրպետը հաղթահարել նշանակում է անժամկետ հետաձգել արձանագրությունների վավերացումը:

-Հետ չենք կանչի մեր ստորագրությունը, փաստորեն:

-Եթե այս հանդիպումը չլիներ, կկարողանայինք շատ հեշտությամբ հետ կանչել, հանդիպումից հետո հետկանչը քաղաքական կապիտալի լուրջ վատնում կլինի:

-Իսկ ղարաբաղյան հա՞րցը, ի՞նչ վիճակում է այն հանդիպումից հետո:

-Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում հայտարարեց` «ոչ մի քայլ հետ», Էրդողանն էլ իր հերթին հայտարարեց` «առանց Ադրբեջանի` ոչ մի քայլ առաջ»: Հայ-թուրքական գործընթացի ձգձգումն իրականում կապված է ոչ թե Թուրքիայի ներքին պրոբլեմների, այլ արցախյան խնդրի առաջընթացի հետ: Այս դեպքում արդեն` 2008-2009 թթ. հայ թուրքական զարգացում-արձանագրությունները նախապատրաստական գործողություններ են` 2014-2015 թթ. ավելի ծավալուն, ավելի հիմնավոր հայ-թուրքական հարաբերությունների համար: Նույնը վերաբերում է նաև ղարաբաղյան խնդրին։

-Այսինքն` Սերժ Սարգսյանը հանգիստ գնում է երկրորդ «սրո՞կ»:

-Թերևս:

Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

http://idefacto.am/page.php?section=news_more&id=3258

2 comments on “«ԱԼԻԵՎԸ «ՎԱԶԵԼՈՎ» ԿԱՄ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, «ԳԱՍՊԱՐԱԼՈՂ ՏԱԼՈՎ» ԿԳՆԱ ՎԱՇԻՆԳՏՈՆ» ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆ (թուրքագետ)

  1. Романтический эгоист
    Ապրիլի 20, 2010

    1. hamadzayn vorosh bambasanqneri, irakanum Hayastanic er ekel xndranqy Obama-Sargsyan handipum kazmakerpelu ev Washingtonum mer naxagahin yndunelu.

    2. irakanum sakayn ays handipumy lriv “failure” er, inchpes naev amboxj patvirakutyan aycy. Erb turkery shat aktiv ashxatecin Washingtonum, meronq nuynisk voreve think-tankum eluyt chunecan…

    3. Jurnalisty rusakan krtutyun uni, vor “srok” barn e ogtagorcum, te uxxaki angraget u vo4 profesional e?

  2. turkaget
    Ապրիլի 21, 2010

    1. Naxagah Sargsyani hamar DC-um handipely BHO-in mec dzerqberum er, worpes legitimutyan yevs mek apacuyc. usti yete xosenq haykakan koxmy haxtanaki masin, apa sa kareli e grancel worpes “pluys”

    2. mianshanak hamadzayn em. Cankutyan depqum karox ein DC-um che, gone NY-um woreve tex eluyt unenayin. Yerevi Chatham House-ov der bavararvum en.

    3. Jurnalisty Karmen Davtyann e. Yete pordzeq “search” tal nra hodvacnery, apa ktesneq, wor da nra wojn e. Andzamb yes, hamadzayn chem nman motecman het.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Նավարկում

%d bloggers like this: