Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արտակ Շաքարյան. 2013 թվականից հետո կսկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց

PanARMENIAN.Net — “Ես վստահ եմ, որ 2013 թվականից հետո կսկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց”,-մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, 2011թ. Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, և, հաշվի առնելով, որ այդ շրջանում աճում են ազգայնական տրամադրությունները, նախընտրական մթնոլորտում քաղաքական ինքնասպանություն կլինի խոսել հայ-թուրքական մերձեցման մասին: “2012թ. խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան Հայաստանում, և այդ շրջանում ևս շահավետ չի լինի խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին”,-ասել է Շաքարյանը: Ընդ որում, նա նշել է, որ մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և Հայաստանը, և Թուրքիան, և գերտերությունները կանեն ամեն ինչ, որպեսզի մինչև 2015 թվականը ստեղծվեն ավելի որակյալ հայ-թուրքական արձանագրություններ և այդ գործընթացում առաջընթաց գրանցվի: “Ես կարծում եմ, որ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, կհրապարակվեն առավել որակյալ արձանագրություններ, սակայն ես չեն կասկածում, որ գործընթացը կվերսկսվի դրանից անմիջապես հետո”,-ասել է հայ փորձագետը:

http://www.panarmenian.net/arm/politics/news/47814/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: