Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արտաքին քաղաքականությունը խցանվում է. Միլլիյեթ

Թուրքիան դեսպանին Անկարա կանչելով, երկկողմանի կապերը սառեցնելով ու նման մեթոդներից բացի, այլ ինչ է պատրաստվում անել Հայկական հարցը թեթևացնելու ուղղությամբ առաջիկա տարում: Եթե որևէ հրաշք տեղի չունենա, ապա շատ քիչ բան… Գուցե և ոչ մի բան…

Քադրի Գյուրսել

ԱԶԿ կառավարության խիստ դիրքորոշումն ապահովեց, որ “Հայոց ցեղասպանության օրինագծի”` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդհանուր նիստի օրակարգ չբերվի: Նույն պատճառով չէր սպասվում, որ ԱՄՆ նախագահ բարաք Օբաման այս ապրիլի 24-ին է “ցեղասպանություն” կարտաբերի… Եվ անցած տարվա պես այս տարի էլ “ցեղասպանության” փոխարեն “մեծ ողբերգություն” ասաց: Քանի որ ցեղասպանություն չասաց, ապա կարող ենք կանխատեսել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները նվազագույնը ևս մեկ տարի նորմալ պայմաններում կզարգանան, առանց “հայկական ողբերգությանը” զոհ գնալու:

Քանի մոտենում է  2011 ապրիլի 24-ը պետք է պահանջվի, որպեսզի ԱՄՆ-ի համար ցույց տրվի, թե Թուրքիայի հետ հարաբերություններում ինչ կարևորություն, ինչ իմաստ գոյություն ունի, պետք է ճնշումներ գործադրվեն ու ամեն ինչ անեն, որպեսզի Օբաման ցեղասպանություն չասի…

Իսկ 2011-ի ապրիլի 24-ին 2015 թվականին միայն 4 տարի կմնա…

2015-ին 1915թ. հարյուրամյակն է… Հայկական սփյուռքն ու Հայաստանը “ցեղասպանության համաշխարհային ճանաչման” հարցում ավելի կուժգնացնեն գործողությունները:

Լավ, Թուրքիան դեսպանին Անկարա կանչելով, երկկողմանի կապերը սառեցնելով ու նման մեթոդներից բացի, այլ ինչ է պատրաստվում անել Հայկական հարցը թեթևացնելու ուղղությամբ առրիկա տարում: Եթե որևէ հրաշք տեղի չունենա, ապա շատ քիչ բան… Գուցե և ոչ մի բան…

Թուրքիան այսուհետ մտնելու է մի փուլ, որը լի կլինի ներիշխանական վեճերով, բևառցված ու սրացված հանրաքվեով, իսկ դրանից հետո էլ ընտրությունների ծանր մթնոլորտն է գալու…

Մինչդեռ Հայաստանի հետ “կարգավորման գործընթացը” կարող էր թեթևացնել Հայակակն հարցը այն իմաստով, որ Թուրքիան ընդհանուր իմիջային վերելք կունենար: “Կարգավորումը” այս առումով Թուրքաիյի միայն անցողխիկ քաղաքականությունն էր, որով կարող էր զբաղվել:

Այն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անցյալ հինգշաբթի հայտարարեց, թե իր երկիրը սառեցնում է Ցյուրիխի արձանագրությունների վավերացման ընթացքը, դեր ունեցա՟վ գործընթացի կաթվածահարության մեջ: Ոչ… Քանի րո այն արդեն մեկ տարի առաջ իրականում սառեցվել էր, երբ ԱԶԿ կառավարությունը “Ղարաբաղում առաջընց” նախապայմանն առաջ բերեց:

Հետևաբար, քանի դեռ արձանագրությունների վրայի ստորագրությունները դեռ պահպանում են իրենց իրավական գոյությունը, կարգավորման դինամիկայի կենդանի պահելու առաքելությունը մնաում է երկու երկրների բիզնեսմենների, քաղաքացիաակն հասարակության կառույցների, համալսարանների ու վերլուծական կենտրոնների վրա:

Չանքայան /Թուրքիայի նախագահի պալատը/ կարող է կարևոր դերակատարում ունենալ… Սարգսյանն իր հայտարարությունում իր շնորհակալությունն է հայտնում նախագահ Աբդուլլահ Գյուլին ցուցաբերած “քաղաքական ճիշտ պահվածքի” և անձնական դրական հարաբերությունների համար: Այսպիսով ՀՀ նախագահը ցուց տվեց, թե թուրքական կողմի հետ հարաբերություններում որ հասցեն է նախընտրում:

Այժմ հիշենք անցյալ տարվա այս օրերն ու նայեք մեր օրերին…

ԱԶԿ-ի ամբոցիոզ քայլերից ի՟նչ մնաց:

Վատ կառավարումը, գաղափարական շեղումները, չափազանցված ինքնավստահությունը, սին մեծության զգացումն ու կենտրոնացման խնդիրը այս նախաձեռնությունները խցանեցին…

“Հայկական նախաձեռնությունը” սառնարանի խորքերում է և չգիտենք, թե երբ են այն հանելու…

:Քրդական նախաձեռնությունը” դեռ չենք հասկացել, թե ուր է հասել… Վարչապետը հայտնիների հետ “փոփ զրույցներ” է ունենում ու չենք հասկանում, թե ինչ է արվելու:

Եթե ԵՄ-ի հետ այս կերպ շարունակվի, ապա ստիպված ենք լինել լիիրավ անդամակցության փոխարեն, այլ տարբերակներ քննարկել…

Իսկ Մերձավոր Արևելքում ավելի օգնում ենք Համասին, քան Պաղեստինին, Թուրքիան չի կարողանում այլևս հավասարակշռել իր հակաիսրայելական հռետորությունը, ինչ պատճառով էլ նեղն է ընկել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: