Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքագետ. Մեդվեդևի այցը Թուրքիա զուտ տնտեսական է

Ռուս-թուրքական ակտիվացող շփումներն ունեն զուտ տնտեսական բնույթ և էապես չեն կարող վտանգել Հայաստանին, գտնում է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Այսօր ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի այցի լուսաբանմանը թուրքական մամուլում, նա նկատեց, որ այն դիտարկվում է միայն որպես տնտեսական մեծ նշանակություն ունեցող:

Ըստ թուրքագետի, այցի շրջանակներում ստորագրվելիք շուրջ 25 համաձայնագրեր էապես չեն կարողանա փոխել ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հարաբերությունները, մանավանդ` Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունեցող Ղրիմում թաթարական բնակչության վրա թուրքական ազդեցության մեծացման պարագայում: Նա նաև նշեց, որ Մոսկվան անհանգստացած է Աբխազիայի մահմեդական բնակչության նկատմամբ Անկարայի աճող ազդեցությունից, ինչպես նաև Կարսի պայմանագրով թուրքական խնամակալության տակ գտնվող Աջարիայի և Նախիջևանի ճակատագրով:

Այդ տեսանկյունից թուրքագետը պատահական չի համարում Ռուսաստանի ղեկավարի պատվիրակության կազմում Չեչնյայի և Թաթարստանի նախագահների գտնվելը, կարծելով, որ նրանք կփորձեն հարթեցնել ռուս-թուրքական որոշ տարաձայնություններ:

Արտակ Շաքարյանը համոզմունք հայտնեց, որ այցի շրջանակներում կողմերն անպայման կանդրադառնան հայ-թուրքական հարաներություններին և Ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Ըստ բանախոսի, Մոսկվան ևս մի անգամ կշեշտի Անկարային, որ երկու գործըթնացներն իրար հետ փոխկապակցված չեն: Նա նշեց, թե որքան էլ սերտանան ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները, երկու երկրները շարունակելու են տարածաշրջանային մրցակիցներ լինել:

Ըստ բանախոսի, իր տնտեսական շահերից ելնելով`հայ-թուրքական սահմանի բացման խնդրին լուծում տալու նպատակով Ռուսաստանը կարող է տարբեր զիջումների գնալ: Ա.Շաքարյանը գտնում է, որ Մոսկվան կարող է նույնիսկ կյանքի կոչել 2008 թվականին Անկարայի կողմից առաջարկված Կովկասյան խաղաղության և անվտանգության պլատֆորմը:

Խոսելով Ղարաբաղյան կարգավորման վրա Մեդվեդևի Թուրքիա կատարած այցի հնարավոր ազդեցության մասին, Ա.Շաքարյանը կարծիք հայտնեց, որ Մոսկվան կպաշտպանի ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի դերակատարության մեծացման մերժման Հայաստանի դիրքորոշումը:
 

ԱՅՍՕՐ, 13:55

Aysor.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: