Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Շաքարյան. “Սահմանի բացումը Ռուսաստանի շահերից է բխում”

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Թուրքիա այցելության մասին այսօր խոսել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա համոզված է, որ կողմերը կանդրադառնան հայ-թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին:
Նրա կարծիքով` Մոսկվան կպաշտպանի ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի դերակատարության մեծացման` Հայաստանի մերժողական դիրքորոշումը:

Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին, նա ասել է, որ դրանք հիմնականում դիտարկվում են տնտեսական տեսանկյունից: Սակայն ըստ բանախոսի, որքան էլ սերտանան ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները, երկու երկրները շարունակելու են տարածաշրջանային մրցակիցներ լինել:

Իր տնտեսական շահերից ելնելով` հայ-թուրքական սահմանի բացման խնդրին լուծում տալու նպատակով Ռուսաստանը կարող է տարբեր զիջումների գնալ:

Արտակ Շաքարյան, թուրքագետ. “Այդ հարաբերությունները տնտեսական հարաբերություններ են եւ դա է վկայում այն, որ նախագահը հանդիպելու է թուրքական արտահանողների հետ, առեւտրաարդյունաբերական պալատների հետ, կնքվելու են տնտեսական համագործակցության փաստաթղթեր”:
http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=8689&y=&m=&d=&nc=2&ns=&search_keyword=&p_num=&opt=

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: