Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Երկիր, որ մոռացել է իր անունը — ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ լույս ընծայված ՆՈՐ ԳՐՔԻ մասին

Սևան Նիշանյանն իր “Երկիր, որ մոռացել է իր անունը” գրքում գրում է Թուրքիայում աննվանափոխված 15 հազար գյուղերի, ավանների ու նահանգների մասին: 20-րդ դարի սկզբին մոտ 15 հազար հայերեն, քրդերեն, հունարեն, ասորերեն, լազերեն, արաբերեն, նույնիսկ թուրքերեն, ինչպես նաև անհայտ ծագմամբ ուրիշ լեզուներով անվանումներ ունեցող մոտ 15 հազար գյուղ անվանափոխվել են:

 Նիշանյանը նշում է, որ Անվանափոխության հանձնաժողովը հիմնվել է 1956թ. իսլամիստական Դեմոկրատական կուսակցության ժամանակ: Հետաքրքիր է այն, որ թեև վերոնշյալ 

կուսակցությունը պայքարում էր քեմալիզմի ու նացիոնալիզմի դեմ գաղափարական դաշտում, սակայն անվանափոխումները ցույց են տալիս, որ ռեալ քաղաքականության մեջ նրանք ամեն դեպքում ջանում էին վերացնել ազգային փոքրամասնությունների մասին հիշատակումները` փոխելով դրանք ազգայնական Բազքուրթ, Թուրքելի և այլ անվանումներով: Բնականաբար, իշխանափոխությունից հետո, քեմալականները, ովքեր վերացրեցին իսլամիստների նախաձեռնած բոլոր քայլերը` պահպանեցին այս ավանդույթը ու մինչև 1964թ. շարունակեցին անվանումների թուրքականացումը:

 Հիմնականում, բնականաբար, թուրքացվել են Թուրքիայի արևելյան տարածքների բնակավայրերի անունները, որովհետև օրինակ Արդվինում մինչև 1920թ. գեթ մեկ թուրքերեն անվանմամբ գյուղ չի եղել:

 Բնակավայրերի հետ մեկտեղ անվանափոխվել են նաև գետերն ու սարերը, դաշտերն ու ձորերը:

 Հեղինակը ժամանակակից փուլի մասին խոսելիս, նշում է, որ Թուքրիայի ազատականացումը նոր ալիք է բերում, որը միտված է հին անվանումների վերականգնելուն:  Ըստ նրա, մոտ 120 գյուղ ու ավան կարողացել են արդեն վերականգնել հին անվանումները: Թեև դժվար թե քրդերը պայքարեն հայկական գյուղերի անունները հայերեն անվանումները վերականգնելու համար: Ավելի շուտ նրանք թերևս պայքարում են քրդերեն անվանումնրը հետ բերելու համար, որպեսզի ևս մեկ անգամ փաստարկեն Արևմտյան Հայաստանում տեր ու տիրակալ լինելը:

 Ինչու են հետ փոխվում անունները: Ինչպես և ՀՀ-ում խորհրդային ժամանակաշրջանի անունները միայն պաշտոնական էին ու ձևականա, այնպես էլ Թուքրիայում շատ հաճախ շինծու անունները տեղաբնակների մոտ չեն ընդունվել ու մնացել են միայն պաշտոնական գրագրության ահամր: Չնայած թուրք պատմաբանները կաշվից դուրս էին գալիս ապացելու, որ թուրքական նոր անուններն իրականում մոռացված հին թուրքական անուններն են: նրանց հերքելու համար մի փաստ բերենք: Թուքրական նոր անունների շատ կարելի է հանդիպել “կանաչ” –“յեշիլ” արմատով անվանումների` Յեշիլյուրթ, Յեշիլքյոյ և այլն և այլն, Սակայն եթե ուսումնասիրում ենք օսմաներեն լեզուն, որը այդ տարածքներում պաշտոնական էր մինչև որ Թուրքիան 1920-ականների որոշեց գնալ լեզվական հեղափոխության, ապա կտեսնենք որ “յեշիլ” արմատը օսմաներեն լեզվում լայնորեն չի օգտագործվում:

 www.nisanyanmap.com
ADINI
UNUTAN ÜLKE
Türkiye’de Adı Değiştirilen Yerler Sözlüğü
Sevan Nişanyan
Everest Yayınları
2010, 555 sayfa, 24 TL.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: