Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արտակ Շաքարյան. «Բախումը ձեռնտու էր թե’ Իսրայելին, թե’ Թուրքիային»

«Դեռևս սցենարը զարգանում է` ըստ մարտավարական երկկողմանի համաձայնության: Այսօր նման զարգացումներ ձեռնտու են թե’ Իսրայելին, թե’ Թուրքիային: Այսինքն` բխում են երկու երկրների շահերից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով Գազայի հատվածում իսրայելական զինուժի կողմից թուրքական նավատորմի վրա հարձակման փաստին:

«Թուրքիան մերձավոր Արևելքում ունի հատուկ ռազմավարություն, որով ուզում է դառնալ Մերձավոր Արևելքի առաջնորդ: Դրա համար Թուրքիան պետք է արաբական աշխարհի մոտ վստահություն շահի: Այս կոնտեքստում հակաիսրայելական ամեն մի քայլ ևս մի քանի կետով բարձրացնում է իր վարկանիշը արաբական աշխարհում: Դրանից բացի` Թուրքիան Իրանի վստահությունը շահելու խնդիր ունի` մասնավորապես միջուկային հարցում միջնորդի դերը շարունակելու համար: Եվ կրկին հակաիսրայելական բոլոր քայլերը Իրանի մոտ Թուրքիայի պատկերը ավելի վստահելի են դարձնում: 10 տարի առաջ Թուրքիան մերձավոր Արևելքում` մասնավորապես Իրանի մոտ օտար էր, որովհետև համագործակցում էր Միացյալ Նախահանգների և Իսրայելի հետ: Այսօր պատկերը փոխվել է: Այդ առումով թե’ Դավոսում Շիմոն Պերեսի հետ լեզվակռիվը, թե’ Իսրայելին ցեղասպանությունների մեջ մեղադրելը, թե’ այս վերջին սադրանքը Անկարայի մեծ ռազմավարության ծրագիրն է, բայց պետք է նաև նշել, որ Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները ռազմավարական են ու երկարաժամկետ, և թուրք-իսրայելական խորքային հարաբերությունները դեռևս չեն վնասվել: Թուրքիայի` Մերձավոր Արևելքում առաջնորդ դառնալը բխում է նաև Իսրայելի շահերից, քանի որ այսօր առաջնորդն Իրանն է, որը հակաիսրայելական է: Թուրքիայի` առաջնորդ դառնալու դեպքում` Մերձավոր Արևելքը ավելի կառավարելի կլինի Թել-Ավիվի համար: Ինչ էլ լինի, Թուրքիա-ԱՄՆ-Իսրայել եռանկյունին մինչև օրս գործում է և ռազմավարական մեծ նշանակություն ունի երեք երկրների համար»,- ասաց նա:

Ա. Շաքարյանը, խնդիրը դիտարկելով Թուրքիայի ներքաղաքական հարթության մեջ, նշեց. «Եթե հարցը դիտարկենք ներքին քաղաքականության տեսանկյունից, Թուրքիան պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը, որն իսլամիստական է, նպատակ ունի Թուրքիայում ազգայնականությանը հակակշիռ իսլամիզմի ավելի խոր արմատներ տարածել: Իսկ հակաիսրայելական այս բոլոր հույզերը Թուրքիայի հասարակության մեջ նպաստում են իսլամի տարածմանը, ինչպես նաև` Էրդողանի կառավարության PR-ին` որպես իսլամական արժեքների կրող կառավարություն: Ուստի այս մի քայլով, այս մի քանի մարդկանց կյանքով Թուրքիան լուծում է թե’ արտաքին, թե’ ներքին քաղաքական շատ հարցեր: Եվ զարգացումներ սպասվում են»:

Թուրքագետի կարծիքով, իսրայելա-թուրքական այս զարգացումները խորքային ազդեցություն չեն ունենա հայ-իսրայելական կամ հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Այս հարաբերությունները, չեմ կարծում, որ հայ-իսրայելական հարաբերությունների վրա խորքային ազդեցություն ունենան, որովհետև, քիչ հավանական եմ համարում, որ Ցեղասպանության հարցում Քնեսետը կքվեարկի Ցեղասպանության ճանաչման օգտին, իսկ Իսրայելից, հիմնականում, դա է մեզ պետք: Իսկ հայ-թուրքականի առումով` Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ կարողանում է գլոբալ սցենարներ մշակել, իրականացնել և հասնել իր ցանկացած արդյունքին` չխուսափելով մարդկային զոհերից, նույնիսկ սեփական արյունը թափելուց: Սա պետք է մեզ համար եևս մեկ դաս լինի, որ Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է հաշվի առնենք բոլոր սցենարները, այդ թվում` պրովոկացիոն»,- նշեց Ա. Շաքարյանը:

Աղբյուր` Panorama.am

http://panorama.am/am/politics/2010/06/01/artakshakaryan/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: