Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Վ.Պուտինն անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորմանը

Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորմանը: ՌԴ վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ ղարաբաղյան խնդրում պատասխանատվություն ստանձնել կամ ճնշում գործադրել կողմերից մեկի վրա: «Անհրաժեշտ է համբերատար լինել և ձգտել համաձայնեցման կետի: Եվ Ռուսաստանը, և այս գործընթացի մյուս մասնակից երկրները պատրաստ են աջակցել, սակայն մենք չենք կարող ճնշում գործադրել ոչ Հայաստանի, և ոչ էլ Ադրբեջանի վրա»,-Թուրքիայի վարչապետի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Նա նաև հավելելէ, որ Ռուսաստանը երկու երկրների հետ կապված է դարավոր պատմությամբ: «Մենք չենք ցանկանում, որ որևէ մեկը կարծի, թե ճնշում ենք գործադրել կողմերից մեկի վրա և որևէ կողմի համար անարդար որոշման ենք եկել: Մենք միայն պատրաստ ենք երաշխավոր դառնալ միայն երկկողմ համաձայնության դեպքում»,-ասել է Ռուսաստանի վարչապետը: Պուտինը վստահություն է հայտնել, որ հակամարտող երկու կողմերը միայն գործնական երկխոսությունների արդյունքում կարող են փոխզիջման գալ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: