Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ադրբեջանական գազում ”Շախ”մատ

Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բնական գազի պայմանագիրը վերջապես ստորագրվեց: Շահդենիզ 1 հանքավայրի գինը 120-ից 300 դոլար բարձրացավ:

2008թ. Ապրիլից մինչև այսօր` հայ-թուրքական գործընթացի ստվերում ընթացող Ադրբեջանի հետ բնական գազի վերաբերյալ բանակցությունները նոր պայմանագրով պսակվեցին: Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի կողմից “Նաբուկոյի չափ ռազմավարական” պայմանագիրը երեկ ստորագրվեց: Համաձայն պայմանագրի, Թուրքիան Շահ Դենիզ հանքավայրից տարեկան 6-7 մլրդ խորանարդ մետր գազ է գնելու: Այդ գազի մի մասը սպառվելու է ներքին շուկայում, մի մասն էլ` ադրբեջանցիների գործընկեր ՓԵԹՔԻՄ ընկերությանն է տրամադրվելու: Մնացած հատվածն էլ արտահանվելու է Եվրոպա:

ԳԻՆՆ ԱՃԵՑ 180 ԴՈԼԱՐՈՎ

Ադրբեջանից գնվելիք բնական գազի գինը 120 դոլարից հասավ 300-ի: Շահդենիզ-2 նախագծի գինը, ներդրումային ծախքերի պատճառով, թերևս ավելի թանկ կլինի: Սակայն Թուրքիան երրորդ երկրներին արտահանվող բնական գազի ամեն հազար խորանարդ մետրի համար 45-ական դոլար տրանզիտային վճար է գանձելու: Այսպիսով, տարեկան 300 մլն դոլար եկամուտ է ունենալու: Էներգետիկայի նախարարության պաշտոնյաները նշում են, որ պայամանգրի կետերը ըստ էության համաձայնեցված էին արդեն 2009թ. Դեկտեմբերին, սակայն հայ-թուրքական գործընթացի պատճառով խցանվել էին, և Թուրքիան իր վճռական դիրքորոշմամբ համոզեց Ադրբեջանին: Էներգետիկայի նախարար Յըլդըզը հայտարարել է, թե “Այս պայմանագիրը շատ կարևոր է նաև որպես աղբյուր Նաբուկո և Թուրքիա-Հունաստան-Իտալիա բնական գազի նախագծերի համար”:

Սաբահ / 8 հունիս 2010

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: