Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

«Հայ-թուրքական հարաբերություններ» ռեպորտաժ-հարցազրույցների տեսանյութերի մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է «Հայ-թուրքական հարաբերություններ» ռեպորտաժ-հարցազրույցների տեսանյութերի մրցույթ: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Մրցույթի նպատակն է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների ընթացիկ զարգացումների համակողմանի լուսաբանմանը:

ԵՀՀ-ն նախատեսում է տրամադրել 12-16 հազար ԱՄՆ դոլար:

Թեմատիկ ընդգրկումը` Հայ-թուրքական սահմանի բացում; Հայոց ցեղասպանության ընկալումը Թուրքիայում; Թուրքիան և Հարավային Կովկասի հակամարտությունները; Մշակութային ժառանգություն. Թուրքիայի վերաբերմունքը հայկական մշակութային կոթողներին; Հին ու նոր հայ համայնքը Թուրքիայում, Թուրքիայի փոքրամասնությունները; ինչպես նաև այլ հրատապ թեմաներ դիմորդի արաջարկությամբ:
Ստեղծագործական խմբից ակնկալվում է առնվազն 4 տեսանյութերեր նկարահանված Թուրքիայում, որոնք հետագայում հեռուստաքննարկումների նյութ կդառնան: Յուրաքանչյուր տեսանյութում, որի տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն, պետք է համադրվեն ռեպորտաժներ Թուրքիայի մասին և հարցազրույցներ Թուրքիայի հասարակական և քաղաքական գործիչների հետ: Խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները£ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստաընկերությունները, ստեղծագործական խմբերն և անհատները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. Մասնակցության հայտ (օրինակը կցվում է):
2. Սցենարական հայտ, որտեղ պետք է ընդգրկված լինեն.

· տեսանյութերի համառոտ նկարագրություն ըստ ընտրված թեմաների (մինչև 2 էջ),
· յուրաքանչյուր թեմայով նախատեսվող հարցազրույցի(-ների) հարցաշարի մանրամասն ներկայացումը,
· տեսանյութի արտադրության աշխատանքային գրաֆիկը (տեսանյութերի նախնական տարբերակը պետք է ավարտված լինի մինչև 2010 թ. սեպտեմբերի 3-ը, իսկ վերջնականը` սեպտեմբերի 13-ին),
· ստեղծագործական խմբի ղեկավարի համառոտ կենսագրությունը, խմբի հիմնական
անդամների ցուցակը (լրագրող, օպերատոր, թարգմանիչ, մոնտաժող):

3. Ներկայացվող ծրագրի մանրամասն նախահաշիվ:

4. Հայտատուի (լրագրողի և օպերատորի) նախկինում իրականացրած 1-2 նմանատիպ աշխատանքների տեսագրություն (VD ձևաչափով):

Ընտրության չափանիշները.

· Հայտատուի ներկայացրած նախկինում կատարած աշխատանքների որակը,
· Ներկայացված աշխատանքային պլանի իրագործելիությունը և հարցազրույցների համար հանդիպումների նախնական պայմանավորվածությունները,
· Ներկայացված հարցաշարերի մշակվածության աստիճանը,
· Բյուջեի իրատեսական լինելը. ԵՀՀ-ն նախատեսում է տրամադրել 12-16 հազար ԱՄՆ դոլար, ներառյալ բոլոր ծախսերն և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը: Խրախուսվում է դիմորդի ներդրումը` տեխնիկայի, եթերի տրամադրումը և այլն,
· Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերի և փաստաթղթերի առկայությունը:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2010 թ. հուլիսի 12-ն է: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 23-ին:

Մանրամասն կարդացեք այստեղ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: