Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիայի մոտեցումը հայ-թուրքական գործընթացին

Թուրքիայում շատ են խոսում ազատությունների մասին, որ նրանք արդեն տարածաշրջանում ժողովրդավարության մոդել կարող են լինել ոչ միայն Մերձավոր Արևելքի եկրների, այլ նաև հետխորհրդային հանրապետությունների համար: Մասնավորապես, որպես քաղաքացիական հասարակության օրինակ կարող են լավ օրինակ ծառայել Հայաստանի համար, սակայն Youtube ու Wikipedia ցանցերը, որոնք իրականում իրենցից ներկայացնում են ազատության դրսևորում, փակ են: Դե լավ, գուցե և առաջին կայքում տեղադրվեն տեսանյութեր, որոնք իսլամիստական արժեքային համակարգին համահունչ չեն, խեղաթյուրում են հավատացյալի մտագործունեությունը, սակայն Wikipedia-յի արգելքը նման շրջանակների մեջ ինձ մոտ չի տեղավորվում: Ըստ էության սա ավելի շատ արդեն գաղափարախոսական, տեղեկատվության ազատության արգելակման արդյունք է: Սրանով փորձում են թուրք հետաքրքրասեր երիտասարդին հնարավորինս հետ պահել անցանկալի ինֆորմացիա ստանալուց: Այսինքն, որքան էլ գլոբալացումը Թուրքիան փոխել է, ամեն դեպքում իշխանությունները դեռ փորձում են դիմադրել:

One comment on “Թուրքիայի մոտեցումը հայ-թուրքական գործընթացին

  1. Գևորգ Պետրոսյան
    Հուլիսի 5, 2010

    Հարգելի Արտակ, հատկապես ուշադրության է զարնում YouTube-ի մուտքի արգելքը, իսկ վերջերս ջանքեր են գործադրվում նաև Google-ի որոշ ծրագրեր և հավելվածներ արգելափակելու ուղղությամբ:
    Իսկ YouTube-ը փակում են մանկական պատճառաբանությամբ. այնտեղ վիրավորում են Քեմալ Աթաթուրքին` նրան վարկաբեկող տեսահոլովակներով: Մի՞թե մի երկիր կարող է խոսել եվրոպական արժեքներից, երբ արգելափակված են մոտ 2000 տարբեր բովանդակություն ունեցող կայքեր, որոնց առյուծի բաժինն իրենցից ներկայացնում են տեղեկատվություն փոխանցող կայքերը…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Նավարկում

%d bloggers like this: