Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Սահմանը սեպտեմբերին կբացվի՞

Թուրքիայում պտտվում են լուրեր, թե սեպտեմբեր ամսին հայ-թուրքական սահամնը գոնե մի քանի օրով կբացվի: Նույնիսկ հատուկ շրջաբերական է ուղարկված ՀՀ-ի հետ սահմանամերձ նահանգների ղեկավարներին` պարզելու տեխնիկական պատրաստվածությունը:

Սեպտեմբերը Թուրքիայի համար բուռն ամիս է սպասվում: Սեպտեմբերի 12-ին, այսինքն 1980 թ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջման 30-ամյակին տեղի կունենա Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումները հաստատող հանրաքվեն: Այսօր երկիրը կիսված է երկու մասի` կողմ ու դեմ: Շատերը ասում են, թե սա կլինի իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության համար յուրօրինակ փորձաքար` հաջորդ տարվա ընտրությունների նախօրյակին: Թեև իմ անձնական շփումները թուրք վերլուծաբանների ու հասարակ ժողովրդի հետ հիմք են ծառայում ինձ նշելու, որ դա այդքան էլ այդպես չէ: Միայն հանրաքվեի համար ծատերը չեն գնա ընտրատեղամաս, ու մանավանդ չեն գնա իրենց հարազատ գյուղ կամ քաղաք: Ժողովուրդը հետաքրքրված է քննարկումներով, սակայն հանուն դրա միայն քչերը կգնան քվեարկության: Ոսւտի, մասնակցությունը 40-50 տոկոսը չի անցնի, այսինքն հանրաքվեի արդյունքները չի կարելի միանշանակ կերպով զուգահեռել ընտրությունների հնարավոր արդյունքների հետ:

Սակայն մենք խոսում էին սահմանից: Մեկ շաբաթ հետո` սեպտեմբերի 19-ին կատարվելու է Վանի Աղթամար կղզու եկեղեցու օծումն ու պատարագ է մատուցվելու: Թուրքիան պատրաստվում է սա վերածել մեծ քարոզչական արշավի, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տա իր բարի կամքը առ Հայաստան, ինչով էլ կփոձի կանխել հոկտեմբերի 10-ին սպասվող բուռն քննադատությունները` կապված վաղամեռիկ արձանագրությունների ստորագրման տարելիցի հետ:

Իրապես, Անկարան բավականին պլանավորված ու նախաձեռնողական արտաքին քաղաքականություն է վարում: Բայց այժմ քննարկվում է հավելյալ քայլ. իսկ ի՞նչ, եթե բացի պատարագից նաև մի քանի օրով բացվի սահմանը, որպեսզի առավել թվով հայեր գան ու աելի մեծ ճոխություն լինի ու աղմուկ: Տարբերակը շատ գրավիչ է, այն նախապատրաստելու համար պետական մեքենան անցել է գործի: Մասնավորապես, թուրքական մամուլում լայնորեն շրջաբերվում է այն լուրը, թե Կարսի նահանգապետը կառավարության պահանջով ներկայացրել փաստաթուղթ, որտեղ ն’ում է, թե սահմանի բացման համար տեխնիկական աշխատանքները կարող են ավարատվել համեմատաբար կարճ ժամանակահատվածում:

Ամեն դեպքում կա տարբերակ, որ սահամանը կբացվի, թեև այն բավականին մշուշոտ է: Նույն լուրերն էին պտտվում եկեղեցին որպես թանգարան բացման օրերին, սակայն սահմանը չբացվեց նույնիսկ ՀՀ պետական պատվիրակության համար: Թերևս այս անգամ էլ Էրդողանը ցույց տա իր ունեցած խաղաթուղթը, սակայն չխաղարկի:

Իսկ սեպտեմբերը իրոք բուռն է սպասվում: Պտտվում են նաև լուրեր, որ Բաքուն, անհանգստացած հայ-թուրքական այս հերթական ռևերանսներից կարող է ավելի ակտիվացնել իր սադրանքները: Իսկ ի՞նչ է մատծում Անկարան հայ-ադրբեջանական պոտենցիալ պատերազմի մասին: Սրա մասին հաջորդ նյութում` ուղիղ ԹՀ արտաքին գործերի նախարարության սենյակներից բերված, սակայն դեռևս անմշակ ինֆորմացիայի հիման վրա: Հուսամ առաջիկա օրերին ժամանակ կունենամ:

One comment on “Սահմանը սեպտեմբերին կբացվի՞

  1. Романтический эгоист
    Հուլիսի 14, 2010

    kspasenq ԹՀ արտաքին գործերի նախարարության սենյակներից բերված, սակայն դեռևս անմշակ ինֆորմացիայի-n.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Հուլիսի 14, 2010 by in Հայ-թուրքական հարաբերություններ and tagged , , , , .

Նավարկում

%d bloggers like this: