Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիան նույն բանը Հայաստանի վրա 3 անգամ է ծախում. թուրքագետ

«Թուրքիան նույն բանը Հայաստանի վրա 3 անգամ է ծախում»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ խոսելով Վանի Սուրբ Խաչ եկեղեցու մասին։ Նա հավելեց, որ Թուրքիան իր քաղաքականության մեջ զիջումները մաս–մաս անելու սովորություն ունի։

Ըստ նրա՝ նվազագույնը Թուրքիայի իշխանությունները եկեղեցու վրա կտեղադրեն խաչ և պատարագից հետո կհանեն, իսկ առավելագույնը՝ խաչը կտեղադրեն չեն հանի։ «Իմ կարծիքով, սակայն, Սուրբ Խաչում կտրվի պատարագ, բայց այն կմնա որպես թանգարան»,– նշեց Շաքարյանը։

Թուրքագետը հայտարարեց, թե սեպտեմբերը հայ–թուրքական հարաբերությունների առումով հարուստ օրակարգ կունենա, քանի որ սպասվում են Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման արարողությունը, Հայաստանում՝ ՆԱՏՕ–ի զորավարժությունները, որոնց պետք է մասնակցեն նաև թուրքեր, բացի այդ՝ հոկտեմբերին լրանում է հայ–թուրքական Արձանագրությունների ստորագրման մեկ տարին։

Tert.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: