Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Հայ–թուրքական հարաբերությունում որևէ իրական առաջընթաց չի սպասվում. Փորձագետ

 «Գյուլն ակնարկեց, որ ժամանակն է լուռ դիվանագիտության, այսինքն որևէ ռեալ, իրական քայլ հայ–թուրքական հարաբերություններում մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, հնարավոր չէ»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

 Ըստ նրա՝ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելը ընդամենը «մակիաժ է» ԱՄՆ–ի և եվրոպական մի շարք երկրների աչքերը փակելու համար։ «Իրականում հայ–թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց չի սպասվում»,– ասաց փորձագետը։

 Թուրքագետի խոսքով, հայ–թուրքական հարաբերություններում մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները տեղաշարժ կարող է լինել միայն արտաքին ուժերի որոշումների արդյունքում, օրինակ, եթե ԱՄՆ–ն որոշի, որ հայ–թուրքական հարաբերություններում որևէ տեղաշարժ է հարկավոր։ Միաժամանակ թուրքագետն այն կարծիքին է, որ ԱՄՆ Կոնգրեսի սպասվող ընտրությունների նախաշեմին ԱՄՆ–ն ևս զուսպ կլինի, ավելին՝ հնարավոր է, որ հայամետ մի քանի հայտարարություններ անի։
Արտակ Շաքարյանի խոսքով, այսօր Թուրքիայի սպասելիքները Հայաստանից առավելապես ղարաբաղյան խնդրի հետ են կապված։ «Այդ հարցում որևէ զիջումը նրանք հայ–թուրքական հարաբերությունների համար ընկալում են որպես կանաչ լույս»,–հայտարարեց թուրքագետը՝ միաժամանակ ավելացնելով, որ ղարաբաղյան խնդրում Երևանը զիջումների պատրաստ չէ ոչ միայն սկզբունքային հարցերի պատճառով, այլև, որովհետև Հայաստանում ևս առաջիկայում ընտրություններ են և «որևէ զիջումը կնշանակի քաղաքական ինքնասպանություն»։ 

Tert.am

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: