Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիայի դեմ ցեղասպանության զոհերի ժառանգների հայցի ճակատագիրը կախված է ԱՄՆ-ից և անձամբ Օբամայից. Շաքարյան

Ընդդեմ թուրքական կառավարության ցեղասպանության զոհերի ժառանգների ներկայացրած հացի ճակատագիրը կախված է ԱՄՆ վարչակազմից և մասնավորապես` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից: Այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Հիշեցնենք, որ Ամերիկահայ փաստաբաններ Կարբիս Դավույանը (Garbis Davouyan) Լոս Անջելեսից և Հրայր Թուրաբյանը (Hrayr Turabian) Նյու Յորքից հուլիսի 29-ին, հայց են ներկայացրել Դաշնային դատարան ընդդեմ թուրքական կառավարության, ինչպես նաև երկու բանկի` պահանջելով փոխհատուցում շուրջ մեկ դար առաջ կատրաված Ցեղասպանության զոհերի ժառանգների համար: Երկու բանկերն են` Թուրքիայի Կենտրոնական բանկը և հնագույն, դեռևս 1860-ականներից գործող թուրքական Ziraat Bankasi բանկը:

«Ամեն ինչ կախված է ԱՄՆ ադմինիստրացիայից և անձամբ Օբամայից: Իսկ եթե հանկարծ Թուրքիան այդ հայցի հետ կապված դիմի ԱՄՆ-ին, ապա վերջինս կարող է հղում կատարել 2009-ի ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանի որոշմանը», -նկատեց թուրքագետը` հիշեցնելով այդ որոշումը, որը բեկանում է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից իրենց անտեսված իրավունքներին վերատիրանալու համար օտար ընկերությունների դեմ դատական գործեր հարուցելու` Կալիֆոռնիայի նահանգային օրենքը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ըստ թուքագետի, այդ երկիրը վախեցած է ու նաև անակնկալի է եկել ամերիկահայերի ներկայացրած հայցից: Շաքարյանի ներկայացմամբ, թուրքերը չեն պատկերացրել, որ հայերը կարող են այսկերպ փոխհատուցում պահանջել:

«Թուրք վերլուծաբաններն այժմ փորձում են հուսադրել թուրք հասարակությանը, որ հայցը ընդամենը քաղաքական ուղղվածություն ունի, զուրկ է իրավական հիմքից և որ Միացյալ Նահագները չի պատրաստվում դատի տալ Թուրքիային», -ներկայացրեց Շաքարյանը:

Բանախոսը կասկածում է թուրքերի հնարավորությունների վրա և նկատեց, որ թուրքական կողմը մինչև ամերիկահայերի հայցը ուսումնասիրի վեց ամսից մինչև մեկ տարի ոչ պակաս ժամանակ կպահանջվի:

Անդրադառնալով կիպրացի հույների համարժեք հայցին դարձյալ ընդդեմ թուրքական կառավարության, թուրքագետ Շաքարյանը կարծիք հայտնեց, որ այդ հայցը միջազգային իրավունքին համապատասխան է: Նա, վկայակոչելով եվրոպական իրավունքի տերմինաբանությանը, նշեց, որ այնտեղ գոյություն ունի «օգտագործման իրավունքի կորուստ» տերմինը, որը նշանակում է, որ մեկ այլ երկրի տարածքը ապօրինի զավթած պետությունը պետք է վճարի այդ տարածքի տնօրինման համար։ «Թուրքիայի դեմ հույների ներկայացրած հայցը հենց այս իրավունքի համաձայն է», -բացատրեց թուրքագետը:
Աղբյուր` Panorama.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: