Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Դատական գործը կլուծվի՞ հօգուտ հայերի

Լոսանջելեսաբնակ Գարբիս Դավույանը եւ նյույորքաբնակ Հրայր Թուրաբյանը հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարության եւ երկրի 2 խոշոր բանկերի` Կենտրոնականի եւ Գյուղատնտեսականի դեմ` Թուրքիայից պահանջելով միլիարդավոր դոլարների փոխհատուցում 20-րդ դարասկզբին Ցեղասպանության հետեւանքով իրենց կորցրած անշարժ եւ շարժական գույքերի եւ բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց:

Դատական այս գործընթացը  խուճապ է առաջացրել Թուրքիայում:

“Սա առաջին անգամն է, երբ  դատի են տալիս հենց թուրքական կառավարությանը, եւ Թուրքան պատրաստ չէր սրան: Մոտ 6 ամիս կպահանջվի, որ նրանք այս գործին ծանոթանան: Նման բան դեռ չի եղել Թուրքիայում”,-ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքերով` հայերի շանսերը դատական գործընթացը շահելու հարցում փոքր չէ. “ԱՄՆ-ում, ըստ գործող օրենսդրության, դատարանները չեն կարող այլ պետության դեմ որոշում կայացնել, սակայն կա մի “եթե”. եթե այդ պետությունը միջազգային իրավունքներին հակասող քայլեր չի ձեռնարկել: Մեր փաստաբաններին մնում է  ապացուցել, որ Թուրքիան բռնագաղթի է ենթարկել իր երկրի տարածքում բնակվող հայերին, ապա յուրացրել նրանց անշարժ եւ շարժական գույքը` միջազգային օրենքներին հակասելով”:

Հայերի համար դրական որոշում կայացնելու դեպքում ԱՄՆ-ը պետք է ուղղակի սառեցնի թուրքական բանկերի ակտիվները ԱՄՆ-ում:

Ի դեպ, նման դատական նախադեպեր ԱՄՆ-ում արդեն եղել են, երբ ԱՄՆ-ը սառեցրել է իր երկրում գտնվող այլ երկրի բանկային ակտիվները: Սակայն այստեղ է, որ առաջանում է մեկ այլ “եթե”. նահանգային դատարանները գուցե դրական որոշում կայացնեն, սակայն արդեն դաշնային դատարանը կարող է բեկանել այդ որոշումը` պատճառաբանելով, որ նախագահ  Օբաման չի ընդունել Ցեղասպանությունը, իսկ մինչեւ չընդունի, դաշնային դատարանը եւս չի կարող ընդունել Ցեղասպանությունը, հետեւաբար չի կարող որոշումը չբեկանել` հօգուտ թուրքերի: 

Թուրքագետն ասում է, որ այս դատական գործընթացները եւս մեկ առիթ են` աշխարհին հիշեցնելու  20-րդ դարասկզբի ոճրագործության մասին, հատկապես եթե հաշվի առնենք, որ մի քանի տարի անց լրանում է Հայոց ցեղասպանության 100 տարին, եւ որ հենց այդ ժամանակ էլ  կավարտվի դատական գործընթացը: 

Հենարան

11:54 03/08/2010

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: