Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արտակ Շաքարյան. թրքական շահարկումներ և խնդրի լուծում

ԱՄՆ-ում Ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցը Թուրքիայի կառավարության դեմ կարող է հաջողությամբ պսակվել, եթե մենք կարողանանք ապացուցել, որ Լոզանի պայմանագիրը վավեր չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Լոզանի պայմանագիրի, որը հստակ ընդունել է Թուրքիան, հոդված 30, 31 և 32-ի համաձայն` Թուրքիան պատրաստվում էր 2 տարվա ընթացքում Թուրքիա վերադարձած իր հպատակներին վերադարձնել իրենց գույքը և տալ Թուրքիայի քաղաքացիություն»,- մանրամասնեց Ա. Շաքարյանը, ով հայտնեց, որ այս հանգամանքը շահարկվում է թուրք իրավաբանների կողմից, ովքեր պնդում են, թե թուրքական կառավարությունը վերադարձրել է բոլոր նրանց ունեցվածքը, ովքեր վերադարձել են Թուրքիա, իսկ ով չի վերադարձել ինքն է խախտել պայմանագիրը, ուստի Թուրքիան այլևս վերադարձնելու բան չունի:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի հայերը դատական հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարության և երկու խոշոր թուրքական բանկերի` Կենտրոնական և Գյուղատնտեսական բանկերի դեմ: Ցեղասպանության զոհերի ժառանգները` որպես փոխհատուցում պահանջում են մի քանի միլիարդ դոլար` իրենց անշարժ գույքի և  ունեցվածքի դիմաց, որոնք կորցրել են 20-րդ դարի սկզբին: Նշենք, որ նախաձեռնողներից են  Լոս Անջելեսի բնակիչ Գարպիս Դավյանն ու Նյու Յորքի  բնակիչ Հրայր Թովմասյանը: 

Ըստ թուրքագետի` հայ իրավաբանները պետք է շեշտադրեն այն, որ հայերի վերադարձը 1920-ականներին Թուրքիա վտանգում էր նրանց կյանքն ու անվտանգությունը, ուստի հենց Թուրքիան չի ապահովել Լոզանի պայմանագիրի իրականացման համար անհրաժեշտ պայմանները, ուստի Լոզանի պայմանագրի այդ կետերը վավեր չեն եղել:

«Եթե մենք կարողանանք դա ապացուցել, կարելի է ասել, որ մենք դատը շահած կլինենք»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ա. Շաքարյանը:

 ԱՅՍՕՐ, 15:18

Aysor.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: