Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Զրույցներ ժամանակակից Թուրքիայի մասին

Դասընթաց լրագրողների համար

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է լրագրողների համար նախատեսված ժամանակակից Թուրքիային վերաբերող դասընթացի ընդունելություն: Երեք շաբաթ տևողությամբ այս դասընթացը մաս է «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա քայլերը» ծրագրի, որը ԵՀՀ-ն իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Դասընթացի նպատակն է թուրք և հայ մասնագետների միջոցով տեղեկություններ տրամադրել հայ լրագրողներին Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության, պատմության ու մշակույթի վերաբերյալ: Հանդիպումների մեծ մասը ենթակա կլինեն լուսաբանման:

Ովքեր կարող են դիմել

Դիմել կարող են լրագրողական փորձ ունեցող անձինք, ում մասնագիտական հետաքրքրությունները ներառում են տարածաշրջանային զարգացումներն ու ,մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունները:Տեղերը սահամանափակ են` մասնակցության կհրավիրվեն 10 լրագրողներ: Մրցույթի ընթացքում հաշվի կառնվեն հետևյալ կետերը.

  • Աշխատանքային փորձը լրատվական դաշտում;
  • Ներկայումս ներկայացվող լրատվամիջոցի` դաշտում ազդեցության աստիճանը;
  • Թուրքիայի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նյութերի քանակը և որակը;
  • Անգլերեն լեզվի աշխատանքային իմացությունը ցանկալի է:

Դասընթացի նկարագիր.

Դասընթացը տևելու է ս.թ. օգոստոսի 25-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 10` շաբաթը 2 անգամ, երեկոյան ժամերին, բացառությամբ սեպտեմբերի 2-4-ը, երբ տեղի կունենան ինտենսիվ հանդիպում-հարցազրույցներ թուրք մասնագետների հետ: Օրակարգը և դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից:

Դիմելու կարգն ու ժամանակացույցը.

Լրացված դիմումն ու մինչև 10 լավագույն հոդվածների օրինակները կարող եք բերել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակ` ք. Երևան, Զարոբյան փ. 56 մինչև ս.թ օգոստոսի 20-ը, Երևանի ժամանակով ժամը 17:00 կամ ուղարկել էլ.փոստով ashakaryan@epfound.am մինչև ս.թ օգոստոսի 22-ը:

Դիմումի ձևն ու օրակարգը կարող եք ներբեռնել ԵՀՀ կայքեջից։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Օգոստոսի 9, 2010 by in Թուրքագիտությունը Հայաստանում and tagged , , , .

Նավարկում

%d bloggers like this: