Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիա-Հայաստան ձեռնարկ

Տեղեկություններ և տվյալներ այն մարդկանց և հաստատությունների վերաբերյալ, որոնք աշխատում են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների շուրջ։

146 էջանոց Ձեռնարկը պատրաստվել է Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի և Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ։ PDF տարբերակով ձեռնարկը կարող եք ներբեռնել այս կամ ԵՀՀ գրասենյակի կայքէջից։

Այս ձեռնարկը պատրաստվել է Եվրոպական կայունության նախաձեռնության վերլուծաբանների կողմից` Հայաստանում և Թուրքիայում: Այն բաղկացած է երկու բաժիններից (համապատասխանաբար Թուրքիայի և Հայաստանի վերաբերյալ): Յուրաքանչյուր բաժին սկսվում է երկրների մասին հիմնական տեղեկություններից և ավարտվում հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների և հասարակական դիվանագիտության ընդհանուր նկարագրությամբ ու կարճ ժամանակագրությամբ` սկսած Հայաստանի անկախացումից:
Յուրաքանչյուր բաժին բաղկացած է ենթաբաժիններից: Առաջին ենթաբաժինը ներկայացնում է յուրաքանչյուր երկրի հիմնական խաղացողներին (օր. հիմնական ԶԼՄ-ներին, առաջատար բիզնես խմբերին, վերլուծական կենտրոններին և այլն): Երկրորդ ենթաբաժինը կենտրոնացած է Հայաստան-Թուրքիա բանավեճում ընդգրկված գործիչների վրա (այն ԶԼՄ-ները, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ, կամ այն գործարարները, ովքեր ցանկանում են աջակցել երկու երկրների միջև առավել սերտ առևտրային հարաբերությունների հաստատմանը):
Բաժինները ներկայացնում են հետևյալ ոլորտները. հիմնական տվյալներ, գործունեություն և առնչություններ, նախկինում կատարված աշխատանքը կամ հայտարարությունները, որոնք առնչվում են Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, կոնտակտների վերաբերյալ տեղեկատվություն, լուսանկարներ:

  • ա. ԶԼՄ-ներ (ընդհանուր նկարագրություն), տպագիր ԶԼՄ-ների ներկայացում (օրաթերթեր, շաբաթաթերթեր, ամսագրեր, պարբերականներ), օտարերկրյա թղթակիցներ, փորձագետներ:
  • բ.Քաղաքացիական հասարակություն (կարևոր ՀԿ-ներ, վերլուծական կենտրոններ, հետազոտական կենտրոններ, հիմնադրամներ), ակադեմիական շրջանակներ (համալսարաններ) և այլ սոցիալական խմբեր:
  • գ.քաղաքականություն (նախագահ, կառավարություն, կարևոր նախարարություններ), խորհրդարան, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններ):
  • դ. առաջատար բիզնես խմբեր և գործարարներ:
  • ե. կենսագրություններ (այդ թվում կարճ նկարագրություն և ընդհանուր տեղեկատվություն), Թուրքիայի վերաբերյալ հայկական գրքերի և Հայաստանի վերաբերյալ թուրքական գրքերի, ինչպես նաև որոշ անգլերեն լեզվով աղբյուրներ:

Ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղից։

Եթե այն չեք կարողանում ներբեռնել, ապա փորձեք այսպես:

For English and/or Turkish visit ESI site. http://www.esiweb.org/index.php?lang=en&id=477

One comment on “Թուրքիա-Հայաստան ձեռնարկ

  1. Անի
    Օգոստոսի 13, 2010

    Բարև Ձեզ: ինձ շատ է հետաքրքրում այս ձեռնարկը, բայց չեմ կարողանում ներբեռնել այն: Խնդիր է առաջանում: Եթե հնարավոր է,կուղարկեք իմ mail- ին:
    Նախապես շնորհակալություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: