Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արտակ Շաքարյան. Հայաստանը պաշտոնական մակարդակում չպետք է մասնակցի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

PanARMENIAN.Net — Թուրքիան հայկական և հունական եկեղեցիներում ժամերգությունների վերականգնմամբ հոկտեմբերին պատրաստստվում է ԵՄ զեկույցին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքերով, այդպիսի քայլերով Անկարան ցանկանում է ցույց տալ, որ ազգային փոքրամասնությունների հարցում առաջընթաց է նկատվում, ինչը կարևոր է Եվրամիության համար:

«Հայաստանը պաշտոնական մակարդակում չպետք է մասնակցի Սուր Խաչ եկեղեցու պատարագին: Դրանով նա պետք է հասկացնի, որ մտադիր չէ մասնակցել թուրքական խաղին: Մեկ այլ կողմից, հայերի բացակայությունը բացասաբար կանդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը մասնակցի պատարագին, այցելի Վան և գիտակցի, որ Թուրքիան այդքան հարուստ և ուժեղ երկիր չէ»,- նշել է Շաքարյանը: Նրա խոսքերով, պատարագը նախադեպ է և Հայաստանը պետք է օգտվի դրանից, եթե Թուրքիայում իշխանության գան մեղմ քաղաքական գործիչներ: «Այդ ժամանակ կարելի է խոսել Անիում եկեղեցիներից մեկի բացման մասին: Ինչ ինչ վերաբերվում է Սուրբ Խաչ եկեղեցուն, ապա թուրքերին պետք է շահագրգռել, որպեսզի նրանք եկեղեցին բացեն ոչ թե տարին մեկ անգամ, այլ` 5-6 անգամ: «Եթե Վանի քաղաքապետը տեսնի ուխտավորներից ստացված շահույթը, նա այդ մասին կխոսի կառավարությունում»,- ասել է Շաքարյանը: Նա նաև նշել է, որ ՀԱԵ-ն չպետք է մասնակցի պատարագին: «Հայերը պետք է հասկացնեն Թուրքիային, որ բացի Սուրբ Խաչ եկեղեցուց կան ևս 900 եկեղեցիներ, որոնք պետք է բացել ժամերգության համար»,- ասել է հայ թուրքագետը:

http://www.panarmenian.net/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: