Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով՝ Գյուլը հասկանում է ազատագրված 7 տարածքները

Օրերս Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմավարական համագործակցության պայմանագրի տեքստը դեռ չի հրատարակվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսին՝ փորձագետը նշեց.

«Մենք շատ ենք խոսում, թե Գյուլը կրկին նշել է, որ տեսնում է Ղարաբաղյան հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Եթե կարդանք տողերի արանքում՝ կտեսնենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով՝ նա հասկանում է ազատագրված 7 տարածքները», – ասաց նա՝ նշելով, որ Թուրքիայի նախագահը չի խոսում հենց Ղարաբաղի մասին։

Շաքարյան խոսքով՝ դրա մասին վկայում է այն, որ Գյուլի այս խոսքերին հաջորդել էր հարց, թե ի՞նչ է նա մտածում Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչին նախագահը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ քննարկման ենթակա է»։

Փորձագետը նշեց, որ Ադրբեջանում ի հայտ եկավ թուրքերի՝ վերջին ամիսներին վարած քաղաքական գիծը, ըստ որի, նախ պետք է լուծել տարածքների հարցը, հետո անցնել Արցախի հարցին։

Tert.am

1 comments on “Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով՝ Գյուլը հասկանում է ազատագրված 7 տարածքները

  1. mariam
    19 Օգոստոսի, 2010

    Արտակ ջան, բարի երեկո:
    Տեսնում եմ, այս նյութը երկար բարակ բանվեճերի հիմք է դարձել: Քեզ համբերություն եմ ցանկանում: Մեր քաղաքական դաշտը մի փոքր հրաբխային բնույթ ունի, և մարդիկ չափից դուրս սուր և երբեմն թունավոր արձագանք են տալիս: Եվ շատ ուրախ եմ, որ սպառիչ և կորեկտ պատասխաններով կարողացար բանավեճին քաղաքակիրթ ընթացք տալ:
    Համբերություն քեզ :)))

Leave a reply to mariam Չեղարկել պատասխանը