Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

ԱՄՆ–ն դուրս է գալիս տարածաշրջանից. Արտակ Շաքարյան

Թե՛ ռուս–հայկական թարմացրած պայմանագիրը, թե՛ թուրք–ադրբեջանականը հուշում են, որ ԱՄՆ–ն դուրս է գալիս տարածաշրջանից։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։
«ԱՄՆ–ը զորքերը հանում է Իրաքից, ինչի արդյունքում Մերձավոր Արևելքում ակտիվացել է Թուրքիան, քանի որ ստեղծվում է դատարկ տարածություն», –ասաց նա։

Բացի դրանից, փորձագետը նշեց, որ ԱՄՆ–ում «թե՛ ընդդիմությունը, թե՛ դիմությունը» շատ դժգոհ է Օբամայի արտաքին քաղաքականությունից։ Մյուս տարվանից ԱՄՆ նախագահը սկսելու է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին։

Այս ամենը, Շաքարյանի կարծիքով, բերելու է նրան, որ Օբաման փորձելու է դուրս բերել ԱՄՆ–ն տարածաշրջանից։

«Ստեղծվում է իրավիճակ, երբ ԵՄ–ն զբաղվում է տնտեսական ճգնաժամով, գլուխ չունի դնելու այս հարցերի հետ, Մինսկի խումբն արդեն այդքան ակտիվ չէ, Միացյալ Նահանգները չեն զբաղվելու այս տարածաշրջանով, ուստի գործն ընկնում է Ռուսաստանի և Թուրքիայի վրա, որոնք փորձում են վերադասավորել իրենց ուժերը»,– ասաց Շաքարյանը։

Բացի դրանից, այս բոլոր հարցերին զուգընթաց պետք է հաշվի առնել Իրանի հարցը, մասնավորապես, այն պարագայում, երբ մեկ ամսից Ռուսաստանի օգնությամբ գործարկվելու է Բուշերի ատոմակայանը։

Tert.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: