Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքագետ. Այս նախադեպը Հայաստանը պետք է օգտագործի

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին չմասնակցելով՝ հայերը ջուր են լցնում Թուրքիայի ջրաղացին: Այս մասին ասուլիսում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` հավելելով, որ մասնակցությունը պետք է, բայց միաժամանակ պետք է շեշտել, որ Սուրբ Խաչը միայնակ չէ, այլ հայկական եկեղեցիներ էլ կան Թուրքիայի տարածքում: «Թուրքիան քայլ է արել, բայց այն լիարժեք չէ»,- ասաց նա:

Ըստ նրա, Հայաստան պետությունը, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցին չպետք է պաշտոնական պատվիրակություն ուղարկի պատարագին, բայց հայկական եկեղեցին պետք է ունենա իր ներկայացուցիչներն այնտեղ:

Թուրքագետը նաև նշեց, որ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագը պետք է դիտարկել նաև որպես նախադեպ` ապագայում Թուրքիայում գտնվող հայկական մյուս եկեղեցիների վերաբացման և դրանցում ծիսակատարությունների անցկացմանը հասնելու համար: Ըստ նրա, այս նախադեպը Հայաստանը պետք է օգտագործի նաև Անիի եկեղեցիների պարագայում: «Եթե մենք չօգտագործենք այս նախադեպը ու այն սպանենք` կվերադառնանք հին տաշտակին»,- ասաց թուրքագետը: Ա. Շաքարյանի խոսքով, Թուրքիան փոփոխվող երկիր է և գալիք իշխանությունները գուցե այս նախադեպն օգտագործելով՝ զարգացնեն դա:

 Աղբյուր` Panorama.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Օգոստոսի 18, 2010 by in Հայ-թուրքական հարաբերություններ and tagged , .

Նավարկում

%d bloggers like this: