Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Տարածաշրջանը ռեգիոնալ ուժերին

Հայ հասարակությունում տարածված է կարծիք, թե Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ռուսները մեզ կպաշտպանեն, քանի որ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Բայց ուզում եմ ասել, որ քանի դեռ Ադրբեջանը մի փամփուշտ չի կրակել Սիսիանի, Իջեւանի, Արարատի ուղղությամբ, միջազգային նորմերով ՀԱՊԿ-ն իրավունք չունի որեւէ քայլ կատարել նրա դեմ: Տեսականորեն եթե Ադրբեջանը հետ գրավի Ասկերանը, Շուշին կամ Ստեփանակերտը, ռուսական ոչ մի զինվոր ոչ իրավունք, ոչ պարտավորություն կունենա որեւէ քայլ ձեռնարկելու:

ԱՄՆ-ն դուրս է գալիս տարածաշրջանից՝ Իրաքից, խնդիրներ ունեի Աֆղանստանում, ինչը Օբամայի դեմ ընդդիմություն է առաջացնում: Ինքնամեկուսացման այսպիսի քայլեր պատմության ընթացքում ԱՄՆ-ն շատ է արել, հետ է քաշվել շատ տարածաշրջաններից, ինչի նախանշաններն այսօր տեսնում ենք: Սա նշանակում է, որ դերակատարումը հանձնվում է ռեգիոնալ ուժերին՝ Թուրքիային եւ ՌԴ-ին: Նրանք փորձում են Հարավային Կովկասում ճշտել իրենց դիրքերը: Դրա հետ էր կապված Գյուլի այցը Ադրբեջան եւ Մեդվեդեւի առաջիկա այցը Հայաստան:

Ամերիկյան սցենարով ընթացող հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը այս տարվա ապրիլի 24-ին կասեցվեց Սերժ Սարգսյանի հայտարարությամբ: Հաշվի առնելով ռուս-թուրքական տնտեսական լավ հարաբերությունները՝ Ռուսաստանը հույս ունի իր ներդրումն ունենալ այդ գործընթացում, սակայն առաջընթաց չի գրանցվի, որովհետեւ մինչ ընտրությունների ավարտը թուրքերը որեւէ ռեալ քայլի պատրաստ չեն, ուստի Մեդվեդեւի այցն ավելի շատ կապված կլինի արցախյան հակամարտության հետ: Գիտենք, որ թուրքերը հայ-թուրքականը հիմնականում պայմանավորում են Արցախի հարցով:

Բացի այս, հանգամանքը, որ ռուսական ռազմակայանն իր ներկայությունը շարունակելու է եւս որոշակի ժամանակահատվածով, նշանակում է, որ առաջիկայում Թուրքիայի ներխուժման որեւէ սպառնալիք Հայաստանը չի ունենա: Բայց այս ամենի համատեքստում  պետք է նաեւ անկանխատեսելի զարգացումները հաշվի առնել: Մեկ ամսից Իրանում ատոմակայանը շահագործման է հանձնվում ռուսների կողմից, իսկ մեկ ամիս առաջ Իսրայելը ԱՄՆ-ից ռազմական ինքնաթիռներ է գնել, որոնք կկարողանան հասնել մինչեւ Իրան: Ուստի անսպասելի զարգացումների ժամանակ չի կարելի կանխատեսել, թե տարածաշրջանում ինչ զարգացումներ կլինեն, մասնավորապես թուրք-ադրբեջանական նորացված պայմանագրից հետո: Դրա տեքստը դեռ չգիտենք, բայց հավանաբար այն Թուրքիային Նախիջեւանում ռազմակայաններ տեղադրելու հնարավորություն կտա:

Դրանով Հայաստանը ավելի շատ շրջափակված կլինի զինվորական ուժերով, ինչպես նաեւ Իրանը շրջափակված կլինի ՆԱՏՕ-ի զորքերով Նախիջեւանի կողմից: Այսինքն տարածաշրջանում  ուժերի բալանսը լուրջ խախտվում է: Բայց կարեւոր է նաեւ Գյուլի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան ԼՂ հակամարտության լուծումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում: Բայց սրա հետ մեկտեղ նա հայտարարեց, որ ԼՂ կարգավիճակի հարցում դեռ վիճելի կողմեր կան, եւ նա չի ցանկանում դրա մասին խոսել: Գյուլը կրկին անգամ շեշտեց, որ Հայաստանը պետք է դուրս գա 7 շրջաններից: Սրա հետեւությունն այն է, որ  Թուրքիան Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով նկատի ունի 7 շրջանները եւ ամենեւին չի ակնարկում ԼՂ տարածքների հանձնումը, ինչը շատ մեծ առաջընթաց է:

Մի բան էլ: Հայ հասարակությունում տարածված է կարծիք, թե Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ռուսները մեզ կպաշտպանեն, քանի որ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Բայց ուզում եմ ասել, որ քանի դեռ Ադրբեջանը մի փամփուշտ չի կրակել Սիսիանի, Իջեւանի, Արարատի ուղղությամբ, միջազգային նորմերով ՀԱՊԿ-ն իրավունք չունի որեւէ քայլ կատարել նրա դեմ: Տեսականորեն եթե Ադրբեջանը հետ գրավի Ասկերանը, Շուշին կամ Ստեփանակերտը, ռուսական ոչ մի զինվոր ոչ իրավունք, ոչ պարտավորություն կունենա որեւէ քայլ ձեռնարկելու:

Արտակ ՇԱՔԱՐՅԱՆ
թուրքագետ

http://www.hraparak.am/2010/08/19/taracashrjane-regional-ujerin/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: