Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

«Անիծեալ տարիներ» — Օտյանի հուշերը

Ստորև ներկայացնում եմ հատվածներ Երվանդ Օտյանի 1914-1919թթ. հուշերից։ Հետաքրքրական է, որ այն անվանված է «Անիծեալ տարիներ» («Նաիրի» հրատարակչություն, 2009)։ Հուշերը թույլ են տալիս ընկղմվել Մեծ Եղեռնի ժամանակաշրջանը, զգալ այդ մթնոլորտը, փորձել վերլուծել պատճառներն ու ընթացքը։ Հատուկ շնորհակալություն «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Պետրոսյանին գիրքը տրամադրելու համար։

«…Օգոստոսի 2ին թերթերը ծանուցում են, որ սկսվել է համաշխարհային պատերազմը։ ….Նույն օրը Օսմանյան կայսրության բոլոր վիլայեթներում պատերին փակցվում են ընդհանուր զորահավաքի մասին հայտարարություններ։ ….

…Փաստորեն այդ հայտարարությունները ամիսներ առաջ ուղարկված էին բոլոր վիլայեթներ, ամենախիստ պատվերով, որ գաղտնի պահեն ու չբանան մինչև որ հատուկ հրաման չլինի։

Եվ այդ ծածուկ կնքված ծրարները, որոնց գոյության մասին գիտեր ժողովուրդը, սակայն պարունակությանը ծանոթ չէր, սարսափի էր մատնել շատ տեղերի Հայերին, որոնք ենթադրել էին, թե դրանք ջարդի հրամաններ էին։..»

Փաստորեն, ինչ է ստացվում…. դեռ 1914թ. հայերն արդեն օր օրի ակնկալում էին, ու ջարդեր են լինելու։ Նրանք ապրում էին ահ ու սարսափի մեջ, սակայն հստակ քայլեր չէին ձեռնարկվում, ամեն դեպքում ինչպես ամեն դեկտեմբերի սկզբին Մոսկվայում զարմանում են աննախադեպ ձյան վրա, այդպես էլ հայերը 1915-ին զարմացան թուրքերի քայլերի՞՞՞ց։

Անցնենք առաջ…

«Նույն օրերին փողոցին մեջ հանդիպեցի թղթատարական նախարար Ոսկան էֆենդիին (ևս մեկ հայազգի նախարար – մեկն. իմն է), որը շատ հոռետես գտնվեց.

— Այս մարդիկը Գերմանիոյ պիտի միանան ու պիտի պատերազմին,  … միայն թե մեզի համար շատ վտանգավոր շրջան մը պիտի անցնենք։ Երանի թե գործը երկար չտևեր»։

Կրկին տեսնում ենք, որ Մեծ Եղեռնից դեռ մեկ տարի առաջ հայ բարձրաստիճան պաշտոնյաները նախազգում էին, որ տեղի է ունենալու մի սարսափելի բան, սակայն հոգոց քաշելուց բացի ի՞նչ էին անում։…

Անցնենք առաջ…

Օտյանը գործերի բերումով մի քանի օրից հանդիպում է Գրիգոր Զոհրապին, այո, այո, այն նույն Զոհրապին, որ Թալեաթի հետ նարդի էր խաղում…

«Երբեք Զօհրապին չէի տեսել այնքան հոռետես, որքան այդ օրը։

Սարսափելի օրերու մեջ կապրինք կոր, — ըսավ, — այս թուրքերը բոլորովին փոխված են, մանավանդ մեզի հանդեպ

-Ի՞նչ բանէ կը վանաք, — հարցուցի։

Կը վախնամ կոր մեզ ամէնքս ալ ջարդեն, — պատասխանեց Զօհրապ, իրապես հուզված շեշտով մը։ — Այդ ընդհանուր պատերազմը իրենց համար առիթ մըն է որ երբեք ձեռք չպիտի կրնան անցընել։

Այդ օրէն ետքն ալ, քանի անգամ որ Զօհրապի հետ խոսակցելու պատեհությունը ունեցայ, նոյն տրամադրութեան մէջ գտայ զինքը։

Պիտի ջարդեն մեզի, — կը կրկնէր։…»

Զոհրապի մոտ արդեն նկատում ենք որ թե կասկածներ կամ ենթադրություններ, այլ համոզմունք, թե ինչ է տեղի ունենալու։… էհ, բայց ո՞ւմ  էր պետք այդ համոզմունքը, որը չկարողացավ օգնել հայերի փրկությանը, որ չկարողացան կազմակերպել փախուստ…. չէ որ հրեաների մի մասը, հատկապես մտավորականությունը, գնացքով փախան, իսկ մե՞նք, ո՞ւմ վրա էինք հույսներս դրել։…. ես չեմ հասկանում այդ օրերի պոլսեցիների տրամաբանությունը…. մի քանի տարի առաջ կրկին ցեղասպանությունը վերապրածի հուշեր էի կարդում ու այնտեղ հասկացա, որ ամեն հայ իր ու իր ընտանիքի մասին էր հոգ տանում…. ու ինձ ապշեցրեց մի բժշկի արտահայտություն, թե «Ես այս քաղաքի միակ բժիշկն եմ, թուրքերը ինձ երբեք չեն սպանի, քանի որ պետք եմ իրենց զինվորներին, թող մյուսները մտածեն ջարդերի մասին, ես մտաշելու կարիք չունեմ»…… այ, նման մոտեցումն է սպանում ժողովրդին… ու ցավոք — ցավոք սրտի այս օրերին էլ շատ հաճախ տեսնում ենք հենց նման վերաբերմունք։….


Սպասեք Երվանդ Օտյանի հուշերի շարունակության….

2 comments on “«Անիծեալ տարիներ» — Օտյանի հուշերը

  1. DK
    Սեպտեմբերի 13, 2010

    Դե, ինչպես ասում են, на том и стоим… Եթե գոնե հազարից մեկը մի քիչ ավելի լայն մտածեր, քան պահանջում են անձնական շահերը, մեր դպրոցն էլ դպրոց կլիներ, բանակն էլ բանակ, կյանքն էլ կյանք… Շնորհակալություն հուշերը հրապարակելու համար, անհամբեր կսպասեմ շարունակությանը:

    • turkaget
      Սեպտեմբերի 13, 2010

      DK ջան,
      շնորհակալություն ուշադրության համար: Ուրախ եմ, որ հետևում ես: կաշխատեմ չուշացնել թարմացումները…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: